Սկիզբ | : | 14.02.21 10:00 |
Ավարտ | : | 14.02.21 20:00 |
Գինը՝ | 5.000AMD |
Այս անգամ ուղևորվում ենք դեպի Վայոց ձոր: Տուրի ընթացքում այցելելու ենք Զորաց եկեղեցի, որը գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին: Ուսումնասիրողները կարծում են, որ եկեղեցին կառուցվել է հիմնականում զինվորական մկրտությունների համար: Ճանապարհին կանգառ կունենանք նաև Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ, որտեղ կուսումնասիրենք վանական համալիրն ու կհիանանք Վայոց լեռների չքնաղ բնապատկերով:
Հաջորդ կանգառը լինելու է Քարայծերի դիտակետը. այծերին ու արջերին դիտակետից կարելի է տեսնել նաև անզեն աչքով: Հիշարժան օրը կամփոփենք ջերմ և հյուրընկալ «Արևի» հյուրատանը, որտեղ մեզ սպասվում է սուրճի և թեյի համեղ հյուրասիրություն:
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չեն Քարայծերի դիտակետի մուտքավճարը՝ 500 դրամ, և «Արևի» հյուրատան մուտքավճարը՝ 1000 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառաայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ