wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԵՐԿՕՐՅԱ ՏՈՒՐ ՄԵՂՐԻՈՒՄ

      Սկիզբ:05.09.20 06:30
      Ավարտ:06.09.20 23:00
      Գինը՝19.900AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      ԱՐԻ՜ ԳՆԱՆՔ ՄԵՂՐԻ

       

      Այս հիանալի տուրի նպատակն է բացահայտել Մեղրիի պատմամշակութային հուշարձաններն ու Լիճքի չքնաղ ջրվեժները: 

      Երկօրյա տուրի ծրագիրն է՝

       

      օր առաջին՝

      — այցելություն Լիճքի 4 ջրվեժներ ( ընդհանուր 2կմ քայլարշավ )  Լիճքի ջրվեժները բնության հրաշալի գլուխգործոց են,  որտեղ կարելի և լողանալ, և կազմակերպել առօրյա հանգիստը մոտակա անտառում:

      — Մեղրու Մեծ Թաղի եկեղեցի (Սուրբ Աստվածածին եկեղեցի` դասվում է 17-րդ դարի գմբեթավոր եկեղեցիների շարքը, եկեղեցու հարևանությամբ է պահվում Հայաստան բերված առաջին դաշնամուրը)

       

      օր երկրորդ՝

      — Մեղրու բերդ, այն իր արտաքին տեսքով նման է ամֆիթատրոնի և երեք կողմից շրջափակված է բնական պարիսպ հանդիսացող բարձրաբերձ սլացիկ լեռներով

      — Մեղրու երկու եկեղեցիներ՝ Սբ. Հովհաննես եկեղեցի (գնալու ենք ոտքով) 17-րդ դար, որը ամբողջությամբ պատված է որմնանկարներով, Մեղրու Վանք կամ Անապաստանաց վանք, որն առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարում: 

      — Արաքսի ափ

      — Շվանիձոր: Շվանիձորի քյահրիզներ: Շվանիձորի աքվեդուկը՝ գյուղի ջրանցույցը կառուցվել է 17-րդ դարում, որի միջոցով նույնիսկ այսօր մեծ քանակությամբ հողատարածքներ ոռոգելի են: Այն կառուցվելէ տեղական կոպտատաշ գրանիտե քարով և ունի մոտ 12 մ բարձրություն: Շվանիձորի աքվեդուկը համարվում է միջնադարյան Հայաստանի այդ տիպի կառույցներից ամենակարևորը:

      — Րաֆֆու հիմնադրած դպրոց

      Հ.Գ. Լիճքի ջրվեժների քայլարշավը անտառային է, որոշ թեթև բարդություններ կան, առաջին ջրվեժը հեշտ հասանելի է:
      Մեղրու շրջայցը, հատկապես՝ Փոքր Թաղ այցը ոտքով անցնելու ենք նեղ փողոցներով։ Մեղրու բերդ հասնելն էլ ենթադրում է փոքրիկ բարձունքի հաղթահարում։

       

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1․ գիդի ծառայություն

      2․ տրանսպորտի ծառայություն

      3. գիշերակացը՝ նախաճաշով

      Մեղրիի Սբ. Աստվածածին եկեղեցի Մեղրի Հայաստանի առաջին դաշնամուրը Մեղրի Մեղրիի Սբ. Աստվածածին եկեղեցի

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել: 

      Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝

      ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:

      Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Սինոփսիս
        SYNOPSYS
        Ծրագրային ապահովման ընկերություն
      • varks.am
        Varks.am
        Վարկային կազմակերպություն
      • GMP
        G M P
        Դեղագործական ընկերություն
      • Ռոսգոսստրախ Արմենիա
        Ռոսգոսստրախ Արմենիա
        Ապահովագրական ընկերություն
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Թիմ Տելեկոմ Արմենիա
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ