Սկիզբ | : | 22.07.23 06:30 |
Ավարտ | : | 23.07.23 23:30 |
Գինը՝ | 25.000AMD |
31.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Երկօրյա տուրի շրջանակներում կբացահայտենք Վրաստանի կոլորիտային մայրաքաղաք Թբիլիսին:
1-ին օրը կայցելենք՝ Թբիլիսի, Հավլաբար թաղամաս, Խոջիվանքի պանթեոն, Ծմինդա Սամեբա, Նոր Էջմիածին եկեղեցի, Մետեխիի հրապարակ, Սբ. Գևորգ եկեղեցի, Ծծմբային բաղնիքների թաղամաս, Շարդենի փողոց, Խաղաղության կամուրջ, ճոպանուղիով կբարձրանանք Նարիկալա ամրոց և այլն:
Ցանկացողները կարող են այցելել նաև Gallleria Mall:
Գիշերակացը` Թբիլիսիում:
2-րդ օրը կայցելենք Անանուրի, Ջվարի: Հնարավորություն կունենանք նաև շրջելու Վրաստանի վիմափոր քաղաք Ուփլիսցիխեով: Քաղաքում կունենանք նաև ազատ ժամանակ:
Հ.Գ. Ճոպանուղու արժեքը — 5 լարի (մոտ 800 դրամ)
Ուփլիսցիխեի մուտքավճարը — 15 լարի (մոտ 2300 դրամ):
Հ․Գ․Գ Վրաստանի սահմանը հատել չեն կարող Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և Իրանի քաղաքացիները:
Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3․ գիշերակաց
4. նախաճաշ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Չմոռանաք ստուգել անձնագրի ելքի կնիքի առկայությունը:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ