wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐ, ԻՐԻՆԴԻ ԵԿԵՂԵՑԻ, ԴԱՇՏԱԴԵՄ, ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ

      Սկիզբ:27.09.20 08:00
      Ավարտ:27.09.20 21:00
      Գինը՝5.000AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Նոր և հատուկ ուղևորություն բոլոր նրանց համար ովքեր ուզում են կարևոր և հիշարժան օր անցկացնել: Դուք հնարավորություն ունեք ծանոթանալու հայկական ճարտարապետության բացառիկ նմուշների հետ մեկ օրվա ընթացքում: 

      Այցելելու ենք՝

       

      ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐ

      Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի արևելյան հատվածում, ներկայիս հայ-թուրքական սահմանի մոտ է գտնվում Երերույքի հնամենի տաճարը` ենթադրաբար կառուցված 4-րդ դարում: Թեև կիսաքանդ և լքված` սակայն պահպանվածից էլ կարելի է դատել, թե ժամանակին այն որքան վեհաշուք է եղել: Երեք դռների բարավորները զարդարված են հավասարաթև խաչի, հավերժության նշանի, կենաց ծառի, խոյերի քանդակներով` բնորոշ վաղ քրիստոնեական ժամանակաշրջանին:

       

      ԴԱՇՏԱԴԵՄԻ ԲԵՐԴ

      Նախկինում Ներքին Թալին կոչվող գյուղը 1979 թ. վերանվանվել է Դաշտադեմ ի պատիվ Սասունի Դաշտադեմ գյուղի: Դաշտաբեմի բերդը  ներկայում Հայաստանի բերդերի մեջ լավագույն պահպանվածներից է: Այն իր դիրքով, ի տարբերություն Հայկական լեռնաշխարհի մնացած բերբերի, այն զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին։ Համալիրի կազմի մեջ են մտնում նաև ջրամբարները (7-10-րդ դդ.), եկեղեցիները (7-րդ դար, 10-րդ դար), միջնաբերդը, միջնաբերդը շրջապատող առաջին (12-րդ դ.), և երկրորդ պարսպապատերը (19-րդ դ.), պալատը (19-րդ դ.):

       

      ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ

      Կիսավեր, բայց մինչ օրը այցելուներին հիացնող Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից: Եկեղեցին ունի հարուստ արտաքին հարդարանք, խորանների և գմբեթի թմբուկի դեկորատիվ կամարաշարեր, լուսամուտների քանդակազարդ պսակներ:  Ներքին պատերն ամբողջությամբ նկարազարդ են եղել, որոնցից պահպանվել են բազմաթիվ մեծ ու փոքր հատվածներ:

       

      ԻՐԻՆԴԻ ԵԿԵՂԵՑԻ

      Իրինդը Թալինի շրջանի գեղատեսիլ գյուղերից է: Այստեղ գտնվում է 7-րդ դարում կառուցված, յուրօրինակ ճարտարապետությամբ եկեղեցի: Դարերի ընթացքում այն դարձել էր կիսավեր, վերանորոգվել է վերջին տարիներին: Իրինդը հայտնի է նաև որպես սասունցիաբնակ գյուղ, ուր 1920 թ. բնակություն են հաստատել Մեծ եղեռնի ժամանակ Սասունից գաղթած հայերը: Այստեղ է բնակվել Խաչիկ Դաշտենցի հերոս Խոդեդանը: Այստեղ են հյուրընկալվեն Խաչիկ Դաշտենցը և Ավետիք Իսահակյանը:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1․ գիդի ծառայություն

      2․ տրանսպորտ

      Թալինի Կաթողիկի եկեղեցի Դաշտադեմի ամրոց Երերույք Դաշտադեմի ամրոց Երերույք, Արուճ, Դաշտադեմ, Կաթողիկե Թալինի Կաթողիկի եկեղեցի Երերույք Դաշտադեմի ամրոց Երերույք, Արուճ, Դաշտադեմ, Կաթողիկե Երերույք Դաշտադեմի ամրոց Թալինի Կաթողիկի եկեղեցի Երերույք Թալինի Կաթողիկի եկեղեցի Դաշտադեմի ամրոց Թալինի Կաթողիկի եկեղեցի Թալինի Կաթողիկի եկեղեցի Դաշտադեմի ամրոց Դաշտադեմ Դաշտադեմի ամրոց Դաշտադեմի ամրոց Դաշտադեմի ամրոց

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝

      ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:

      Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Սինոփսիս
        SYNOPSYS
        Ծրագրային ապահովման ընկերություն
      • varks.am
        Varks.am
        Վարկային կազմակերպություն
      • GMP
        G M P
        Դեղագործական ընկերություն
      • Ռոսգոսստրախ Արմենիա
        Ռոսգոսստրախ Արմենիա
        Ապահովագրական ընկերություն
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Թիմ Տելեկոմ Արմենիա
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ