Սկիզբ | : | 31.07.22 10:00 |
Ավարտ | : | 31.07.22 21:00 |
Գինը՝ | 6.500AMD |
Եթե տիրապետում ես անգլերեն լեզվին և ցանկանում ես բարելավել գիտելիքներդ՝
ճամփորդելով, ապա այս տուրը հենց քեզ համար է:
Մեկնում ենք ամենակոլորիտային հայրաքաղաք Գյումրի:
Տուրի ընթացքում կայցելենք Սև բերդ, Յոթ Վերք, Սբ. Նշան, Ամենափրկիչ եկեղեցիներ:
Կշրջենք Կումայրի պատմական արգելոց-թանգարանի տարածքով: Գյումրու քաղաքային
կենցաղի հետ ծանոթանալու լավագույն տարբերակը Ձիթողցոնց թանգարան այցելելն է,
որտեղ հրաշալի կերպով ներկայացված են Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը:
Օրը կամփոփենք «ԲալԳոն» հյուրատանը, որտեղ 90-ականների ոճն ու գյումրեցի երիտասարդների
ստեղծագործ միտքն անշուշտ կտպավորեն Ձեզ: Այստեղ հնարավորություն կունենանք անգլերենով
ճանապարհորդական բառարանն ավելի զարգացնելու՝ քննարկումների միջոցով:
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ Ձիթողցոնց թանգարանի մուտքավճարը՝ 1000 դրամ:
*Ողջ տուրի ընթացքում գիդը և մասնակիցները հաղորդակցվելու են անգլերենով:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ