Սկիզբ | : | 13.03.22 10:00 |
Ավարտ | : | 13.03.22 20:00 |
Գինը՝ | 4.500AMD |
Գարունն իր հետ բերում է ոչ միայն թարմություն, այլև հայրենիքի շունչը զգալու հնարավորություն: Այս օրերին Ուրցաձորի հովիտն ամբողջովին պատված է ձնծաղիկներով: Նրբագույն ձնծաղիկների որոշ տեսակներ գրանցված են Կարմիր գրքում, այդ իսկ պատճառով տուրի ընթացքում՝ հավաքելն արգելվում է: Տուրի ընթացքում կտեսնենք նաև Օրբելյանների կողմից հիմնած Սուրբ Կարապետ վանքը, որը հայտնի է հատկապես իր նվիրատվական արձանագրություններով: Հնարավորություն կունենանք տեսնելու բարձունքի վրա լեռներով շրջապատված Տափի բերդը, որը կոչում են նաև Գևորգ Մարզպետունու բերդ անունով:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը 3 կմ է: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել հարմարավետ սպորտային կոշիկներով, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ