Սկիզբ | : | 05.10.19 10:00 |
Ավարտ | : | 05.10.19 18:00 |
Գինը՝ | 4.000AMD |
Այսպիսով առաջին նպատակակետը Բջնին է, կլինենք Բջնու հրաշք Սբ. Աստվածածին եկեղեցում, իր չափերով ամենափոքր
Սբ. Սարգիս եկեղեցում և իհարկե հզոր Բջնու բերդում, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում շրջակա միջավայրի վրա:Հաջորդ կանգառը կլինի վեհաշուք Նեղուցավանքը, որը իր գեղեցկությամբ կհիացնի բոլորիս:
Իսկ օրվա երկրորդ կեսին կմեկնենք Լևոն վարպետի կողմից 21 մ խորությամբ փորված գետնափոր
քարանձավ-թանգարանը, այստեղ մենք կիմանանք, թե ինչպես Լևոն վարպետը կարտոֆիլի հոր
փորելու փոխարեն, 23 երկար ու ձիգ տարիներ անդադար մուրճով ու հատիչով աշխատելով, ստացել է
յուրօրինակ սենյակներով մի զարմանահրաշ քարանձավ, այս մասին լուսաբանել են հեղինակավոր
BBC-ն, CNN-ը, նկարահանվել են ֆիլմեր, գրվել են բազմաթիվ հոդվածներ, մի խոսքով այս հրաշք
գետնափոր քարանձավ-թանգարանը տեսնել է պետք:
Քարանձավ-թանգարանի մուտքավճարը` 1000դր.:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ