Սկիզբ | : | 12.09.20 09:30 |
Ավարտ | : | 12.09.20 18:30 |
Գինը՝ | 5.900AMD |
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՌԱՋԱՐԿ
One way Tour-ը Hayasa Tour-ի հետ համատեղ հնարավորություն է ստեղծում մեկ օրվա ընթացքում ծանոթանալ մի քանի բիզնես նախագծերի, որոնք գործում են Հայաստանում:
Տուրը նպատակ ունի կոտրել բիզնեսի նկատմամբ առկա սխալ կարծրատիպերը և խթանել բիզնես-ճանաչողությանը Հայաստանում՝ ստեղծելով հնարավոր համագործակցությունների համար նպաստավոր պայմաններ:
Տուրի ընթացքում այցելելու ենք.
— Շինշիլաների բուծարան
— Գուրմե Դուրմե շոկոլադի գործարան
— Եգանյաններ գաստրո բակ
— Ջերմոցներ
— Վանարդի
Այս ամենից բացի տուրի ընթացքում կբացահայտենք Աշտարակ քաղաքը:
Տեսնելու ենք՝
— Մայր առուն,
— Գաբրելենց, Մուխսոնց տները,
— Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր եկեղեցիները,
— Բերդաթաղը,
— 17-րդ դարի կամուրջը,
— Աշտարակի ջրաղացը,
— Աշտարակի առաջին բաղնիքը,
Հ.Գ. Արժեքը ներառում է ճաշի ընդմիջում:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. ճաշ (արիշտա, պանիր, լոլիկ, վարունգ, մածուն, կանաչի, սուրճ)
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ