wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      ԲԵՌՆԱՏԱՐՈՎ ԴԵՊԻ ՆԱԶԵԼԻ ԼԻՃ ԵՎ ՎԻՇԱՊԱԼԻՃ

      Սկիզբ:31.08.24 07:00
      Ավարտ:31.08.24 21:00
      Գինը՝11.000AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      Այս անգամ ուղևորվում ենք բացահայտելու Գեղամա լեռների թաքնված, բայց միևնույն ժամանակ ամենագեղեցիկ վայրերը։ Գեղամա լեռները
      Նազելի և Վիշապասար լճերի յուրահատկությունն ինքներդ կզգաք, այնտեղ հասնելուն պես։

       

      Նազելի լիճը գտնվում է Աժդահակ և Սպիտակասար գագաթների մեջտեղում՝ Նազելի լեռնագագաթից 1,7 կմ արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3100 մետր է։ Լիճը անվանում են նաև Բադի լիճ։ Այնուհետև կայցելենք Վանքի լիճ կամ Վիշապալիճ։ Այն գտնվում է ծովի մակերևույթից 2620 մ բարձրության վրա։ Տարածքում կտեսնենք վիշապաքարեր։Կտեսնենք նաև Գեղամա լեռների ժայռապատկերները, որոնք վերաբերում են նեոլիթյան ժամանակաշրջանին, փորագրված են հսկայական չափերի հասնող որձաքարե ժայռաբեկորների։ Սրանք այն քիչ վայրերից են, որտեղ ավելի մոտ ես լինում բնությանը։

       

      Հ.Գ. Տուրի ընթացքում հաղթահարելու ենք մոտավորապես 4 կմ երկարությամբ քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել քայլարշավային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր: 

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1․ գիդի ծառայություն

      2․ տրանսպորտ

      Վիշապալիճ Նազելի լիճ Վիշապալիճ

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝

      ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:

      Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Սինոփսիս
        SYNOPSYS
        Ծրագրային ապահովման ընկերություն
      • varks.am
        Varks.am
        Վարկային կազմակերպություն
      • GMP
        G M P
        Դեղագործական ընկերություն
      • Ռոսգոսստրախ Արմենիա
        Ռոսգոսստրախ Արմենիա
        Ապահովագրական ընկերություն
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Թիմ Տելեկոմ Արմենիա
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ