Սկիզբ | : | 27.06.21 07:30 |
Ավարտ | : | 27.06.21 22:30 |
Գինը՝ | 6.000AMD |
8.000AMD |
Այս անգամ ուղևորվում ենք Վայոց Ձորի թաքնված գեղեցկությունը բացահայտելու:
Տուրի շրջանակներում առաջին կանգառը կլինի Շատին գյուղում, որտեղից կսկվի մեր արկածային արշավը: Բեռնատարային մեքենան մեզ կհասցնի Շատին անապատ, որտեղ կտեսնենք ուշ միջնադարի կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից մեկը՝ Շատիվանքը: Այստեղ կտեսնենք նաև 10-րդ դարից պահպանված բազմաթիվ խաչքարեր և արձանագրությունների բեկորներ։ Ապա, կուղևորվենք բնության հրաշքներից մեկը՝ Հորբատեղի գեյզերը տեսնելու: Հաջորդ կանգառ կլինի Քարայծերի դիտակետը. այծերին ու արջերին դիտակետից կարելի է տեսնել նաև անզեն աչքով:
Հ.Գ. Քայլարշավի երկկողմանի երկարությունը կազմում է մոտ 2 կմ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3. քարայծերի դիտակետի մուտքավճարը
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ