Սկիզբ | : | 16.08.20 07:30 |
Ավարտ | : | 16.08.20 21:30 |
Գինը՝ | 5.500AMD |
102 ՏԱՐՎԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ՝ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԽՈՏԱԿԵՐԱՑ ՎԱՆՔՈՒՄ
Բարեգործական տուր դեպի՝ ԽԱՉԻԿ գյուղ:
Մենք առաջարկում ենք միանալ մեր թիմին՝ Խաչիկ գյուղում մասնակցել խաղողօրհնեքի տոնակատարությունը,
ԽՈՏԱԿԵՐԱՑ (Քարկոփի) վանքում, որտեղ տոնը վերջին անգամ անցկացվել է 1918 թ.-ին:
Այս առանձնահատուկ տուրը լինելու է բարեգործական՝ գյուղի մանուկների և պատանիների համար:
Բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց ներդրումը ունենալ Խաչիկ գյուղի երեխաների համար, բայց չեն կարող անձամբ գալ, կարող են իրենց նվերները բերել մեր գրասենյակ (Փարպեցի 16 հասցեում) և մենք օգոստոսի 16-ին խմբով կտանենք և կհանձնենք նվերները երեխաներին:
Նվերները բաշխումը նախատեսում ենք հետևյալ կերպ.
— Քաղցրավենիք՝ մանուկների համար
— Գրենական պիտույքներ՝ դպրոցի առաջին դասարանի երեխաների համար
— Հետաքրքիր գրքեր՝ պատանիների համար
Իսկ տուրի մասնակիցներին արդեն սպասվում են նաև հետևյալ տեսարժան վայրերը.
✔︎Սելավատար
✔︎ Խաչիկ գյուղ
✔︎ Խաչիկի սբ. Աստվածածին եկեղեցի
✔︎ Մեսրոպի աղբյուր
✔︎ Պորտախաչ
✔︎ Խաչիկի Առաստամուղ գավառագիտական թանգարան (մուտքավճար 300 դրամ)
✔︎ Խոտակերաց(Քարակոփ վանք), որտեղ կանցկացվի տոնակատարությունը
✔︎ Պիկնիկ Չռան (Շռռան) կոչվող հին բնակատեղիի տարածքում (փոքրիկ քայլարշավ՝ մոտ 1 կմ)
✔︎ Արենի գինու գործարան
Նվերրները երեխաներին կհանձնենք խարույկի շուրջ, հաճելի ժամանակ կանցկացնենք:
Հ.Գ. Թանգարանի մուտքավճարը ներառված չէ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրասնպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ