Սկիզբ | : | 29.09.19 08:30 |
Ավարտ | : | 29.09.19 20:00 |
Գինը՝ | 5.500AMD |
— «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում մասնակից կլինեք «Բագրատունյաց ժառանգություն» խորագիրը կրող միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն միջնադարյան արքունական խոհանոցը, տարազը, երաժշտությունն ու արհեստները։
Միջնադարյան քաղաքներին բնորոշ կոլորիտը կապահովեն
արհեստավորական տաղավարներն ու շուկան։ Շուկայի տարածքում կլինեն ինչպես աճպարարական համարներ, այնպես էլ ժողովրդական երաժշտական նվագարաններով «երաժշտական մարտեր»։
Սպասվում է.
— մարտական դրվագների բեմադրություն
— Լոռի բերդից պեղված գտածոների ցուցադրություն
— բագրատունյաց շրջանի արքունական տարազների ցուցադրություն
— բագրատունյաց խոհանոցի վարպետաց դաս ու համտես
— ազգագրական պարերի ուսուցում
Թեժ միջոցառումն ապահովելու են «Վիշապ» համույթը՝ միջնադարյան երաժշտությունների առանձնահատուկ մատուցմամբ, և «Որդան կարմիր» ռոք խումբը:
Տուրի ընթացքում նաև կայցելենք՝
— Լոռե բերդ
— Տառերի պուրակ
— Գյուլագարակի դենդրոպարկ
Բուսաբանական այգու ընդհանուր մակերեսը կազմում է 35 հա (բնական անտառ` 17,5 հա, դեկորատիվ ծառեր` 15 հա), որտեղ դուք կարող եք գտնել ավելի քան 500 տեսակի բույսեր:
Մասնակցության վճար — 5.500 ՀՀ դրամ
(արժեքը ներառում է գիդի և տրանսպորտի ծառայությունները)
Դենդրոպարկի մուտքավճարը` 200դր.:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ