Սկիզբ | : | 27.09.20 07:30 |
Ավարտ | : | 27.09.20 22:00 |
Գինը՝ | 5.900AMD |
ԳԵՂԵՑԻԿ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԱՑԱՌԻԿ ՏՈՒՐ ԴԵՊԻ ՄԱՆԹԱՇԱԲԵՐԴ
Կրկին ուղևորվում ենք չքնա՜ղ Տավուշի մարզ: Քայլարշավը մեկնարկելու ենք Գանձաքար գյուղից, գնում ենք բացահայտելու Մանթաշաբերդը, որը պատմական աղբյուրներում միշտ հիշատակվում է Աղջկա բերդի հետ միասին, և ենթադրվում է, որ այն կառուցվել է 10-րդ դարում: Մանթաշաբերդը գտնվում է Պայտապարի լեռներում, Իջևան քաղաքից 7-8 կմ հեռավորության վրա:
Բագրատունիների ժամանակաշրջանին պատկանող այս բերդը նաև անվանում են Աշոտ Երկաթի բերդ:
Բերդն ունի բավականին հետաքրքիր կառուցվածք, երկու մուտքերի դռները եղել են ամբողջական մեծ քարերից: Ամրոցի պարիսպներն ունեն բրգաձև աշտարակներ, որոնք օգտագործվում էին որպես դիտակետեր:
Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10 կմ՝ իմ մեջ ներառում է վերելքներ: Պարտադիր պետք է լինել արշավական կոշիկներով, համրար՝ շարժումը չկաշկանդող հագուստով: Չենք մոռանում ջուր և սնունդ վերցնել։ Ճնշման և շնչառական խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում մասնակցել:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. Գիդի ծառայություն
2. Տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ