Սկիզբ | : | 23.01.22 09:00 |
Ավարտ | : | 23.01.22 21:00 |
Գինը՝ | 6.500AMD |
Հայրենիքի հանդեպ նվիրական սերը ծնվում է նրան լիովին ճանաչելիս: Պատրա՞ստ ես մեզ հետ շրջել մի նոր ու բացառիկ ուղղությամբ, որի շնորհիվ կբացահայտես ևս մի գողտրիկ անկյուն Հայաստանում: Այս անգամ հնարավորություն կունենանք վայելելու ոչ միայն ձմեռային Երերույքն՝ իր ողջ հմայքով, այլև Ախուրյան գետի սառցե գեղեցկությունը: Մեզ սպասվում է քայլարշավ սառած գետի վրայով, որը մեզ կհասցնի Մարմաշենի մոտ տեղակայված յուրօրինակ ջրվեժի մոտ:
Հ.Գ. Այս տուրի ընթացքում մեզ սպասվում է մոտ 5 կմ ընդհանուր երկարությամբ քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել հարմարավետ, սպորտային կոշիկներով և տաք հագուստով:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ