Սկիզբ | : | 03.10.21 07:30 |
Ավարտ | : | 03.10.21 22:00 |
Գինը՝ | 6.000AMD |
ONE WAY TOUR տուրիստական ընկերությունը հրավիրում է Ձեզ հիանալու Տավուշի կանաչազարդ անտառներով ու անզուգական հուշակոթողներով:
— Սկզբում կայցելենք Սբ. Առաքելոց վանքը, որը կառուցված է եղել Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից 3կմ արևմուտք, Կիրանց գետակի ձախափնյա բլրակի վրա։
— Այնուհետև կքայլենք անտառային գեղատեսիլ արահետով դեպի Կիրանցի վանք:
Կիրանց գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, հիմնադրվել է չորրորդ դարում: Նախկինում գտնվել է ներկայիս Կիրանցի վանքի շրջակայքում և եղել է խոշոր բնակավայր՝ Կունեն անվանումով։ Կունենը տարածվել է Կիրանց գետի երկու կողմերում։ Կիրանցի կանգուն եկեղեցին կառուցվել է 1675 թվականին։ Կունենի երկու թաղամասերն իրար հետ կապված են մինչ օրս կանգուն քարե կամրջով, որը հայտնի է Սրանոցի կամուրջ անունով։
✔ Տուրն ունի մոտ 20կմ քայլարշավային հատված(երկու ուղղությունը միասին), խնդրում ենք լինել արշավական հարմար հագուստով և կոշիկներով :
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ