Սկիզբ | : | 08.08.21 07:30 |
Ավարտ | : | 08.08.21 22:30 |
Գինը՝ | 6.500AMD |
ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ONE WAY TOUR-Ի ԿՈՂՄԻՑ
Ամռանը մենք համալրում ենք մեր բացառիկ տուրերը ավելի զով ուղղություններով:
Քայլարշավով բարձրանալու ենք մինչև 3000 մ բարձրության վրա գտնվող չքնաղ Ռապի լիճ (Արագած): Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 20 կմ: Անհրաժեշտ է լինել պատրաստված՝ հարմար հագուստով և կոշիկներով, ունենալ ջուր և սնունդ: Հաղթահարելու ենք մոտ 800 մետր հարաբերական բարձրություն, այնպես որ մասնակիցները պետք է չունենան ճնշման խնդիր ու լինեն ֆիզիկապես պատրաստ՝ ճանապարհը հաջողությամբ հաղթահարելու համար:
Լճում կարելի է լողանալ, եթե կլինեն ցանկացողներ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրասնպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ