Սկիզբ | : | 19.02.23 09:00 |
Ավարտ | : | 19.02.23 20:00 |
Գինը՝ | 5.000AMD |
8.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Այս անգամ հատուկ տուրի շրջանակներում ուղևորվելու ենք Արարատի մարզ: Սկզբում կայցելենք Դվինի ավերակներ, ապա քաղաքի մատույցները պաշտպանող Տիկնունի ամրոց: Այնուհետև կուղևորվենք 7-8-րդ դարերում կառուցված Ճգնավորի Սբ. Դավիթ մատուռ: Տուրի ընթացքում կայցելենք նաև Ա. Պողոսյանի անվան փայտարվեստի թանգարան, «Թագավորի նստարան» կոչվող վայր և կտեսնենք Դվինի հայտնի առեղծվածային բուրգը: Մեր քայլարշավը կսկսենք Լանջազատ գյուղից, կքայլենք ջրամբարի ափով, ամբողջ ընթացքում շրջապատված կլինենք դեպի Երանոսի լեռներ բացվող չքնաղ տեսարաններով:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը 10 կմ է: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել հարմար, սպորտային կոշիկներով, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ, ջուր, անձրևանոց և տաք վերնահագուստ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ