Սկիզբ | : | 14.04.24 07:30 |
Ավարտ | : | 14.04.24 21:00 |
Գինը՝ | 7.500AMD |
11.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Պատրաստվի՜ր հիանալու Հայաստանի հարուստ պատմությամբ, չքնաղ բնապատկերներով և ճարտարապետական հրաշքներով:
Տուրի ընթացքում կայցելենք Ախթալայի վանք. 10-րդ դարի այս եզակի համալիրը առանձնանում է իր յուրօրինակ ճարտարապետական ոճով: Այնուհետև կուղևորվենք տեսնելու թիֆլիսահայ մեծանուն բարերար Միքայել Արամյանցի 122-ամյա տունը: Մեր հաջորդ կանգառը կլինի Հաղպատի վանքը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոց է՝ զարդարված բարդ փորագրություններով և հայկական խաչքարերով: Տուրի ընթացքում կայցելենք նաև Սանահինի վանք, որն աչքի է ընկնում իր կրոնական և կրթական շինությունների ներդաշնակությամբ: Օրը կամփոփենք «Մենձ Էր» քարայրում, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Լոռվա կիրճը:
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չեն «Մենձ Էր»-ի մուտքավճարը՝ 1000 դրամ,
Արամյանցի դղյակի մուտքավճարը՝ 1000 դրամ (օտարերկրացիների համար՝ 1500 դրամ, 7-16 տ. այցելուների համար՝ 500 դրամ):
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ