Սկիզբ | : | 17.09.22 08:00 |
Ավարտ | : | 17.09.22 21:00 |
Գինը՝ | 5.500AMD |
8.500AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Վայոց Ձորի Խաչիկ գյուղում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «Գաթայի փառատոնը»:
Փառատոնի շրջանակներում հյուրերը հնարավորություն կունենան վայելելու ազգային երգն ու պարը, մասնակցելու բազմապիսի խաղերի, ականատես լինելու գաթայի և արիշտայի պատրաստմանը և այլն: Փառատոնին լինելու է նաև արհեստի և արվեստի գործերի ցուցահանդես վաճառք: Մասնակիցները կկարողանան համտեսել լավագույն գաթան, ինչպես նաև համայնքին բնորոշ համեղ ճաշատեսակները և բարիքները:
Փառատոնի ընթացքում կտրվում է աշխարհի ամենամեծ տրամագծով գաթան, որը տարեց տարի մեծանում է և 2017թ.-ին գրանցվել է Դյուցազնագրքում:
Տուրի ընթացքում կայցելենք՝
— Խաչիկ գյուղ
— Խոտակերաց (Քարակոփ) վանք
— Սբ. Աստվածածին եկեղեցի
— Մեսրոպի աղբյուր
— Քայլարշավ ցանկացողների հետ կարող ենք բարձրանալ Չռան կոչվող վայր (2կմ), որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Խաչիկ գյուղ:
Հ.Գ. Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ արևապաշտպան ակնոց և քսուք:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ