Սկիզբ | : | 04.04.21 10:00 |
Ավարտ | : | 04.04.21 19:00 |
Գինը՝ | 6.000AMD |
8.000AMD |
Առաջարկում ենք անցկացնել գարնանային գեղեցիկ օր Քասախի կիրճում: Մեր քայլարշավը կսկսենք Սաղմոսավանքից: Վանական համալիրը կառուցվել է 13-րդ դարում Վաչուտյանների կողմից։ Անցնելով գեղատեսիլ կիրճով, վայելելով թաքնված ջրվեժների գեղեցկությունը՝ կհասնենք չքնաղ Հովհաննավանք: Իր չափերի և բարդ ճարտարապետական հորինվածքի շնորհիվ այն համարվում է միջնադարյան եզակի պատմական հուշարձաններից մեկը։
Օրը կամփոփենք Yeganyans’ Guest House and Wine Yard-ում, որտեղ հնարավորություն կունենանք մասնակցելու Մեծ Զատկի ավանդական ձվի ներկման արարողությանը, իսկ վերջում կունենանք համեղ հյուրասիրություն (լավաշ, պանիր, թարխուն, գինի):
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 7 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ, ջուր, անձրևանոց, գլխարկ և տաք վերնահագուստ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրասպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ