Սկիզբ | : | 14.02.21 10:00 |
Ավարտ | : | 14.02.21 19:00 |
Գինը՝ | 4.000AMD |
6.000AMD |
ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ
Արշավի առաջին կանգառը կլինի Եղվարդի Սուրբ Աստվածածին եռահարկ եղեկեցու մոտ,
որի կառուցումը նվիրված է քրիստոնեության ընդունման հազարամյակին:
Ծանոթանալով եկեղեցու պատմությանը և ճարտարապետությանը կշարունակենք մեր ճանապարհը
դեպի Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկը` Բուժական գյուղ: Այստեղից էլ կսկսվի թեթև
քայլարշավ Թեղենիս լեռան անտառապատ լանջերին ծվարած Թեղենյաց վանք(6-րդ դար):
Տուրը կավարտենք Petrosyans’ Gastro Yard-ում, որտեղ կամփոփենք օրը մեկ բաժակ տաք թեյի շուրջ:
Հ.Գ. Petrosyans’ Gastro Yard-ի մուտքավճարը կազմում է 1000 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ