Սկիզբ | : | 05.07.20 08:00 |
Ավարտ | : | 05.07.20 22:00 |
Գինը՝ | 6.000AMD |
Այս անգամ գնում ենք տեսնելու և բացահայտելու Հայաստանի հյուսիսային գեղեցկուհու՜ն․
Ուղևորվում ենք Շիրակի մարզ, «Արփի լիճ» ազգային պարկ՝ վայելելու Հայաստանի հյուսիսի չքնաղ բնությունը։
Ազգային պարկի տարածքում աճում են 670 տեսակի բարձրակարգ բույսեր, տարածքում կան շուրջ 225 տեսակի
ողնաշարավոր կենդանի, 193 տեսակի թռչուն, 11 տեսակի ձուկ․
Սրանցից շատերը գրանցված են ՀՀ Կարմին գրքում և Բնության պահպանության համաշխարհային միության Կարմիր ցուցակում։
Նախ կքայլենք արգելոցի Արվար-Արդենիս տարածք, որտեղ դեղին ջրաշուշաններն են աճում, կհիանանք արդեն ծաղկել սկսող ջրաշուշաններով։
Տեղում կիրականացնենք նաև թռչնադիտարկում։ Նշենք նաև, որ այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութն աշխահում։
Այնուհետև լճի եկայնքով կքայլենք և կհասնենք Արփիի անտառապատ հատված, որտեղ կվայելենք մեր ազատ ժամանակը, կհանգստանանք։
Դե ի՜նչ, գալի՞ս եք նոր բացահայտումների ետևից։
Չմոռանա՜ք Ձեզ հետ վերցնել տեսախցիկ։
Տեղեկացնում ենք, որ Ձեզ անհրաժեշտ կլինի նաև հարմարավետ սպորտային կոշիկներ և անձրևանոց։
Հ․Գ․ Գինը ներառում է Արփի լճի մուտքավճարը
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3․ Արփի լճի մուտքավճարը
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ