Սկիզբ | : | 29.07.23 07:30 |
Ավարտ | : | 29.07.23 20:30 |
Գինը՝ | 7.500AMD |
10.500AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Այս անգամ գնում ենք տեսնելու և բացահայտելու Հայաստանի հյուսիսային գեղեցկուհու՜ն․
Ուղևորվում ենք Շիրակի մարզ՝ վայելելու Արփի լճի գեղեցկությունը։
Հաջորդիվ կայցելենք Երերույքի տաճար, որն իր տեսակի մեջ եզակի միջնադարյան կառույց է Հայաստանում: Այս անգամ հնարավորություն ունենք տեսնելու տաճարի ճարտարապետական առանձնահատկությունները:
Տուրի ընթացքում կայցելենք Ջրափիի քարավանատուն և Սբ. Աստվածածին եկեղեցի: Քարավանատունը կառուցվել է Վրաստանի և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա: Ճարտարապետական լուծումներն աչքի են ընկնում իրենց յուրօրինակությամբ:
Հ․Գ․ Արժեքի մեջ ներառված չէ ազգային պարկի ուղեկցորդի վճարը՝ 10,000 դրամ։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ