Սկիզբ | : | 15.03.20 08:00 |
Ավարտ | : | 15.03.20 19:00 |
Գինը՝ | 5.500AMD |
10.000AMD |
Եթե ուզում եք ունենալ հրաշք լուսանկարներ ու բացահայտել ձեզ համար նոր Հայաստան, ապա այս տուրը ձեզ համար է: Երևանից կուղևորվենք դեպի Վայոց Ձոր՝ ժայռերի մեջ թաքնված պատմական Եղեգիս գյուղ՝ զմայլվելու ձմեռային բնապատկերների հրաշք միաձուլմամբ, ինչպես նաև ճաշակելու ենք գյուղական խոհանոցն ու զգալու ենք տաքուկ կոլորիտը…Տուրի ընթացքում սպասվում է՝
— Այցելություն Եղեգիսի տարածքում գտնվող պատմամշակութային կոթողներ, իր տեսակի մեջ բացառիկ՝ Զորաց եկեղեցի, Սբ. Նշան և Սբ. Աստվածածին եկեղեցիներ, հրեական գերեզմանատուն, ինչպես նաև կտեսնենք գյուղի տարածքում գտնվող մի շարք խաչքարեր:Օրը կեզրափակենք Հայաստանում ամենաինքնատիպ հյուրանոցներից մեկում՝ «Արևի»-ում, կճաշակենք տեղի համեղ ուտեստները, կվայելենք ջերմ, երեկոյան մթնոլորտը բուխարու շուրջ:Ի դեպ, եթե բախտ վիճակվի, ապա հեռադիտակով կտեսնենք նաև հյուրանոցի դիմացի ժայռերին հաճախ հանդիպող և ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզուարյան այծերին և մուֆլոններին:
Հ.Գ. Հյուրանոցում ճաշը ներառված չէ այս արժեքի մեջ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ