Սկիզբ | : | 20.02.22 10:00 |
Ավարտ | : | 20.02.22 17:00 |
Գինը՝ | 4.500AMD |
6.500AMD |
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու այս տարվա ամենաձյունառատ միջոցառմանը` «Ապարանյան ձմեռ» փառատոնին: Փառատոնն անց է կացվելու Ապարան քաղաքից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա գտնվող, 2050-2200մ բարձրություն ունեցող Խաչասարի հատվածում։ Օրվա ընթացքում կլինեն ցուցադրական ելույթներ, մրցույթներ, խմբային խաղեր, հաղթողները կստանան նվերներ և մրցանակներ: Ամբողջ ընթացքում կվայելենք ժողովրդական երաժշտություն և պարեր: Ձմեռային արկածներով լի օրը կամփոփենք ջերմացնող խարույկի շուրջ՝ ընկերական մթնոլորտում:
Տուրի ընթացքում կայցելենք նաև Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի և Տառերի պուրակ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ