Սկիզբ | : | 10.10.21 07:00 |
Ավարտ | : | 10.10.21 21:00 |
Գինը՝ | 6.500AMD |
8.500AMD |
Այս անգամ ուղևորվում ենք բացահայտելու բարձրադիր լեռնային վայրում տեղակայված Ահնիձոր և Աթան գյուղերը, որոնց սարերն ու ձորերը միաձուլվել են Լոռվա հիասքանչ անտառներին և լազուր երկնքին: Սկզբում կայցելենք Սպիտակի Սբ. Հարություն եկեղեցի, այնուհետև կուղևորվենք Թումանյան քաղաք, որտեղից էլ ամենագնացներով կուղևորվենք Ահնիձոր գյուղ, որը Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրն է: Հենց այնտեղ էլ կծանոթանանք գրողի կյանքին ու ստեղծագործությական ուղուն:
Հրանտ Մաթևոսյանի համանուն պատմվածքի մոտիվներով նկարահանված «Աշնան արև» ֆիլմից հայտնի տեսարանները անշուշտ կգրավեն Ձեզ:
Օրը կամփոփենք Աթան գյուղում՝ փոքրիկ լճի ափին: Ցանկության դեպքում՝ այստեղ կարող եք պիկնիկ կազմակերպել:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ