Սկիզբ | : | 08.08.21 11:00 |
Ավարտ | : | 08.08.21 00:00 |
Գինը՝ | 5.500AMD |
7.500AMD |
Միացի՜ր այս ամսվա ամենազիլ փարթիին:
90-ականների շունչը զգալու համար ժամանակի մեքենա ամենևին էլ պետք չէ, պարզապես արի՛ մեզ հետ «ԲալԳոն»: Այստեղ տեղի է ունենալու ամենագժական փարթին։ Փարթիի գլխավոր պայմանը դրես-կոդն է՝ կարճ կիսաշրջազգեստներ, գունավոր կամ ցանցավոր զուգագուլպաներ, փայլուն շրջազգեստներ, գունավոր կամ կաշվից բաճկոններ, սպորտային ադիդաս կոստյում, ինչպես նաև թեմատիկ սանրվածք և դիմահարդարում։ Մեզ սպասվում է նաև 90-ականներին բնորոշ յուպիի, բիշիի և քաղցրահամ շաքարաքլորի հյուրասիրություն:
Նախքան փարթին կունենանք քաղաքային տուր Գյումրիում, ոտքով կշրջենք հայրաքաղաքի կոլորիտային փողոցներով, կայցելենք Յոթ Վերք, Սբ. Նշան, Սբ. Ամենափրկիչ եկեղեցիներ և Սև բերդ։ Գյումրու պատմամշակութային նշանակություն ունեցող, նաև ֆիլմերից ճանաչված շենքերը, որոնք համարվում են քաղաքի այցեքարտը, մեր երթուղին կդարձնեն էլ ավելի տպավորիչ և հագեցած:
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ «ԲալԳոն»-ի մուտքավճարը՝ 1500 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ