Սկիզբ | : | 21.07.18 07:00 |
Ավարտ | : | 22.07.18 23:00 |
Գինը՝ | 29.000AMD |
Վրաստանը նորովի բացահայտելու եզակի հնարավորություն: 2-օրյա հագեցած տուր դեպի ՄԵծ Կովկասի հարավ:
Օր 1
Առաջին կանգառը կլինի Թբիլիսիում, որտեղ ընդմիջում կանենք թբիլիսյան քաղաքային մթնոլորտում:
Այնուհետև գեղեցիկ տուր կունենանք ՄՑԽԵԹԱՅՈՒՄ: Մցխեթի մոտ է տեղակայված երկրի հնագույն վանքերից մեկը՝ Ջվարին (6-րդ դար), Շիո Մգվիմի վանքը։ Տարածաշրջանի մշակութային հուշարձանները գտնվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ և համաշխարհային ժառանգության ցանկում են ընդգրկված։Օր 2
2-րդ օրը կայցելենք Անանուրի ամրոց, որը Վրաստանի ուշ ֆեոդալական շրջանի կառույց է և մշտապես գտնվում է տուրիստների և պատմաբանների ուշադրության կենտրոնում: Քիչ չեն այդ շրջանի կառույցները, սակայն Անանուրին հրաշալի է պահպանվել: Կառույց, որը կստիպի զգալ իր ուժն ու հզորությունը: Կլինենք Մեծ Կովկասի հարավում գտնվող առողջարանային քաղաք Գուդաուրիում: Տեղանքը հայտնի է իր ալպյան մարգագետիններով: Կանգառ կունենանք Ստեփանծմինդայի ՛՛Դեղին ջրեր՛՛-ի մոտ: Այնուհետև կուղևորվենք 2170 մետր բարձրության վրա գտնվող հանրահայտ Գերգեթի Սբ. Երրորդություն եկեղեցին: Եկեղեցին գտնվում է Կովկասում մեծությամբ երկրորդ հրաբխային լեռան՝ Կազբեկի լանջին, Չխերի գետի աջ ափին: Եկեղեցուց չքնաղ տեսարան է բացվում դեպի Կովկասյան Մեծ լեռնաշղթա, որը չի կարող անտարբեր թողնել ոչ մի այցելուի: Ուշ երեկոյան կլինենք Երևանում:
ՔԱՅԼԱՐՇԱՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԻ:Դեպի Գերգեթի երկկողմանի ուղևորափոխադրումը — 10 լարի
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3․ գիշերակաց
4. նախաճաշ
Խումբը 7 անձից քիչ լինելու դեպքում փոխադարձ համաձայնությամբ ընդհանուր արժեքին կավելանա 5.000 դրամ:
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Չմոռանք ստուգել անձնագրի ելքի կնիքի առկայությունը:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ