Սկիզբ | : | 04.06.16 08:00 |
Ավարտ | : | 08.09.24 21:00 |
Գինը՝ | 6.000AMD |
Ի՞նչ է Էկոտուրիզմը
Էկոտուրիզմը բնության, նրա առանձին բաղադրիչների( Օրինակ՝ լանդշաֆտներ, բնության հուշարձաններ, բույսերի կամ կենդանիների որոշակի տեսակներ) և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջությունն է:
Ո՞րն է նպատակը
Էկոզբոսաշրջության փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:
Ի՞նչ է նախատեսվում
Ծրագրում նախատեսվում է կազմակերպել հետևյալ միջոցառումները՝
1. Փառատոնի բացման արարողություն, տեղական սննդի վաճառք, էկոզբոսաշրջային ծառայությունների ցուցահանդես,
2. “Մարզային հեծանվային գավաթ” մրցույթ,
3. Ժայռամագլցման սիրողական մրցույթ և դասընթաց,
4. Էկոերթուղիներով քայլարշավ և ձիարշավ,
5. Վրանային ավանի հիմնում, որտեղ երեկոյան կիթառով մենահամերգներով հանդես կգան անհատ կատարողներ,
6. ՀՀ Կարմիր գրքային բուսական և կենդանական աշխարհին նվիրված ֆոտոցուցահանդես,
7. Վրանային ճամբարում կրթական դասախոսությունների իրականացում հետևյալ թեմաներով՝
• Առաջին բուժօգնություն,
• Բնության պահպանություն և կենսաբազմազանություն,
• Փոխօգնության սկզբունքները արշավների ընթացքում,
• Անվտանգության ապահովման սկզբունքներ արշավների ընթացքում,
• Արշավային հագուստի ընտրության յուրահատկությունները.
8. Ձիարշավ և քայլարշավ դեպի Մարտիրոս համայնքի Ս. Հակոբ եկեղեցի, վիմափոր Սբ. Աստվածածին եկեղեցի և Չումովի (Չմոյի) լիճ:
Օրվա ժամանակացույցը.
08:00 — Մեկնում Երևանից
12:30 Փառատոնի բացման արարողություն
12:30 — 14:00 “ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ 4” Հայաստանի սիրողական հեծանվասպորտի մարզային չորրորդ մրցաշար
11:00 — 18:00 Էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք
13:00 — 14:00 Ճաշ (վճարովի — 1500 ՀՀԴ)
14:00 — 19:00 Քայլարշավներ Գոմք համայնքի էկոերթուղիներով (Խաչքար-մատուռ, Կամարաձոր, Խաչքարերով փորագրված ժայռ, Գոմքի լիճ)
14:00 — 19:00 Բուսաբանական էքսկուրսիա
14:00 — 19:00 Ժայռամագլցում
14:00 — 19:00 Ձիարշավներ (վճարովի 1500 ՀՀԴ և 10 000 ՀՀԴ)
19:00 Ընթրիք (վճարովի — 1500 ՀՀԴ)
21:30 Երևան
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ