Ծաղկեվանք, Մուղնի, Հովհաննավանք, Սաղմոսավանք

կանոնավոր

Միացեք մեզ տեսնելու 4 մշակութային վայրեր` շրջապատված Հայաստանի լեռներով, իսկ որոշները հենց լեռների վրա։ Հրավիրում ենք միանալու մեր էքսկուրսիոն խմբին` այցելելու Արա եւ Արագած լեռների լանջերին գտնվող վանքերն ու եկեղեցիները։ Հ․Գ Դեպի Ծաղկեվ...

09:00 – 17:00 · ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Միացեք մեզ տեսնելու 4 մշակութային վայրեր` շրջապատված Հայաստանի լեռներով, իսկ որոշները հենց լեռների վրա։ Հրավիրում ենք միանալու մեր էքսկուրսիոն խմբին` այցելելու Արա եւ Արագած լեռների լանջերին գտնվող վանքերն ու եկեղեցիները։

Հ․Գ Դեպի Ծաղկեվանք քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 5,5 կմ է։ Մասնակիցներին խորհուրդ է տրվում օրվա համար կրել սպորտային կոշիկներ, հարմարավետ հագուստ, պաշտպանիչ գլխարկ, սնունդ և ջուր:

Երթուղի

1 Կանգառ 1 Ծաղկեվանք

Սուրբ Վարվառայի անունը կրող այս եկեղեցին պատմում է մեզ կույս Վարվառայի նահատակության մասին, որը սպանվեց իր հոր ձեռքով՝ քրիստոնեկան հավատքի համար։ Արա լեռան լանջին գտնվող Ծաղկեվանքի հենց ներսում կա մի գեղեցիկ աղբյուր, որի ջուրն, ասում են, բուժիչ հատկություններ ունի, ջրում առկա հանքանյութերի շնորհիվ։

Ծաղկեվանք Ծաղկեվանք
2 Կանգառ 2 Մուղնի

Եկեղեցին կառուցվել է մի խումբ վանականների կողմից, որոնք տեղափոխվել էին ուղիղ մեկ մղոն հեռու գտնվող Հովհաննավանքից, և Մուղնի անունը հենց մղոն բառից էլ ծագում է։ Այժմյան եկեղեցին 17-րդ դարի կառույց է՝ սև և վարդագույն տուֆի համադրմամբ։ Եկեղեցու մուտքի և պատերի քանդակները, ոճային լուծումները եկեղեցու ճարտարապետությունը դարձնում են ուշ միջնադարյան լավագույն նմուշներից մեկը։

Մուղնի
3 Կանգառ 3 Հովհաննավանք

Դեռ 4-րդ դարում հիմնադրված Հովհաննավանքի երկար պատմական ուղին հասնում է մինչև 13-րդ դար՝ վանական համալիրի կառուցման ավարտ, և հասնում է մինչև մեր օրեր կանգուն վիճակում։ Ամենահին եկեղեցին 6-րդ դարի է, սբ. Կարապետը։ Ըստ ավանդության հենց Հովհանավանքում է գտնվում Հովհաննես Մկրտչի մասունքերից մեկը։ Հիմնական և մեծ կառույցը 13-րդ դարի է, սբ. Հովհաննես Կարապետ, 1221 թվական։

Հովհաննավանք
4 Կանգառ 4 Սաղմոսավանք

13-րդ դարում թվագրվող կառույցներն այնքան շատ են Հայաստանում։ Այս մեկը Սաղմոսավանքն է։ Անվան մեջ եզակի այս վանական համալիրը միակն է ամբողջ աշխարհում, որն իր անունը ստացել է եկեղեցական երգերից, սաղմոսներից։ Միջնադարյան հայ իշխանական Վաչուտյան տոհմի պտղաբեր շինարարական գործունեության արդյունք այս վանքը ունի երկու եկեղեցիներ, որոնցից մեկը գրատուն է նաև եղել։ Հատկապես նշանավոր են գրատունը և գավիթը՝ կառուցված բարդ ինժեներական և ճարտարապետական լուծումներով։

Սաղմոսավանք

Ինչ է ներառված

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Սնունդ

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia · Ցույց տալ քարտեզի վրա
Սկիզբ: 09:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Ծաղկեվանք 2Մուղնի 3Հովհաննավանք 4Սաղմոսավանք