Մշկավանք և Բերդավանի ամրոց
Խմբային տուր Երևանից դեպի Տավուշ՝ քայլարշավ Կողբից մինչև Մշկավանք, այց Բերդավան ու Ղալինջաքար։ Միջին բարդություն, մոտ 9 կմ։
Սկիզբ | Ավարտ: 07:00 | 22:00
Տևողություն:ամբողջ օր
Տուրի տեսակ :հատուկ
Խմբի քանակը:12+
Լեզու :Հայերեն
Սկիզբ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Քայլարշավը և հանգիստը բնության գրկում հիանալի միջոց են աշխատանքային շաբաթը եզրափակելու համար:
Այս անգամ ուղևորվում ենք Տավուշ՝ վայելելու երկրի արևն ու բնությունը այս հետաքրքիր երթուղու միջոցով: Տուրի շրջանակներում Կողբ գյուղից քայլարշավով կհասնենք Մշկավանք վանական համալիր, որից հետո կուղևորվենք Բերդավան գյուղ, որտեղ գտնվում են Ղալինջաքար ամրոցը ու հին գերեզմանոցը:
Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 9 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմար հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր: