Բեռնատարային արշավ դեպի Աժդահակ
Աժդահակ լեռ արշավ Երևանից՝ բեռնատարով ճանապարհի մի հատվածը հաղթահարելով։ Մոտ 9 կմ քայլարշավ, տպավորիչ բնություն և ակտիվ օր։
Տուրի մասին
Քայլարշավների սիրահարներին առաջարկում ենք միանալ մեր հետաքրքիր ուղևորությանը դեպի Աժդահակ լեռ:
Ճանապարհի մի հատվածը կանցնենք բեռնատարով ինչն էլ արշավային այս տուրը կդարձնի էլ ավելի հետաքրքիր և հիշարժան:
Հ.Գ. Տուրի ընթացքում հաղթահարելու ենք մոտավորապես 9 կմ երկարությամբ քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել քայլարշավային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
Երթուղի
1 Կանգառ 1 Աժդահակ լեռ
Այն Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր լեռն է. բացարձակ բարձրությունը 3597 մ է, հարաբերականը՝ մինչև 600 մ։ Աժդահակը հրաբխային ծագման լեռ է, որի խառնարանում գտնվում է յուրահատուկ գեղեցկությամբ խառնարանային լիճ:
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Բեռնատարի ծառայություն
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Աժդահակ լեռ տուրը քանի՞սին է սկսվում և ավարտվում։
Տուրը սկսվում է 07:00-ին և ավարտվում է 21:00-ին։ Սա մեկօրյա տուր է՝ առանց գիշերակացի։
Այս տուրը ամեն օր կա՞, թե պետք է հատուկ օր ամրագրել։
Այս տուրը կազմակերպվում է ըստ պահանջի կամ անհատական ընտրված ամսաթվով։ Մանրամասների համար պետք է կապ հաստատել օպերատորի հետ։
Քանի՞ ժամ է տևում ամբողջ տուրը։
Տևողությունը 1 օր է։ Մեկնարկից մինչև վերադարձը նախատեսված է մոտավորապես 07:00-ից 21:00։
Տուրի ընթացքում որքանո՞վ ենք քայլելու։
Տուրի ընթացքում նախատեսված է մոտավորապես 12 կմ արշավ։ Խորհուրդ է տրվում հագնել արշավային կոշիկներ և հարմարավետ հագուստ։
Մինչև Աժդահակ ամբողջ ճանապարհը ոտքո՞վ է, թե տրանսպորտ էլ կա։
Ճանապարհի մի մասը անցնում է բեռնատարով, ինչն այս արշավը դարձնում է ավելի հետաքրքիր։ Ընդհանուր տուրերը կազմակերպվում են նաև հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։
Ինչպիսի՞ տրանսպորտ է լինում այս տուրի համար։
Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։ Այս տուրում ճանապարհի մի մասն անցնում է նաև բեռնատարով։
Տրանսպորտում տեղերը նախապես ամրագրվո՞ւմ են։
Ոչ, տեղերը նախապես չեն ամրագրվում։ Խորհուրդ ենք տալիս մոտենալ մի փոքր շուտ, որպեսզի ընտրեք ձեզ հարմար տեղը։
Գիդը ինչ լեզուներով է խոսում այս տուրի ընթացքում։
Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ լինեն, գիդը կարող է խոսել երկու լեզվով։
Գիդերը տեղացի՞ են, թե պարզապես ուղեկցող։
Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են և լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին ու այցելվող վայրերին։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Մեկ մեծահասակի համար արժեքը 11 000 AMD է՝ անկախ գիդի լեզվից։
Գինը ինչ արժույթո՞վ է նշված։
Բոլոր գները նշվում են AMD-ով (հայկական դրամ)։
Երեխայի հետ կարող ենք միանա՞լ, և զեղչ կա՞։
Մեկօրյա տուրերի համար գործում է հետևյալը՝ 0-3 տարեկան անվճար, 3-6 տարեկան 50% զեղչ, 7+ տարեկան լրիվ արժեք։ Բայց հաշվի առեք, որ այս տուրում կա մոտ 12 կմ քայլարշավ։
Հարցեր ունե՞ք?
Կարծիքներ
Աժդահակ Անմոռանալի և էքստրիմ տուր էր Շնորհակալ եմ հումորիստ գիդ Արթուրին տպավորիչ օրվա համար ինչպես նաև վարորդ Գեղամին անփորձանք երթևեկելու համար One way լավագույնն եք
We had a fantastic experience with our guide Arthur and our wonderful bus driver Kegham on our hiking trip to Mount Azhdahak! Arthur was extremely helpful, knowledgeable, and generous with his time. He shared so much interesting information with us, always made sure we were comfortable and safe, and had a great sense of humor that made the whole trip even more enjoyable. He is the kind of guide who really makes you feel welcome and turns a tour into a memorable experience. Kegham was also excellent — a very friendly, reliable, and professional driver who made us feel safe throughout the journey. The hike to Mount Azhdahak was an unforgettable experience, and having Arthur and Kegham and also two drivers that took us by truck further on to our spot with us made it even better. We highly recommend them to anyone who wants to explore Armenia, especially the mountains and beautiful nature. Thank you both for an amazing day! 🇦🇲❤️