Հատուկ առաջարկ
Քայլարշավ դեպի Արմաղան
Կարծիքներ
Սկիզբ | Ավարտ: 07:30 | 21:00
Տևողություն:ամբողջ օր
Տուրի տեսակ :հատուկ
Խմբի քանակը:12+
Լեզու :հայերեն
Սկիզբ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Այս անգամ առաջարկում ենք միասին հաղթահարել ծովի մակերևույթից 2829 մ բարձրության վրա գտնվող Արմաղան լեռը, որը տեղացիները համարում են Աստծո պարգև:
Թեև վերելքը այնքան էլ հեշտ չէ, բայց, գագաթին հասնելով և տեսնելով բնության հիասքանչ տեսարանը, զգում ես, որ ջանքերը ապարդյուն չէին:
- Լեռան գագաթին է գտնվում հրաբխային ծագում ունեցող լճակը, որն ընդամենը 100 մ տրամագիծ ունի և սնվում է անձրևաջրերից:
- Իսկ գագաթային մասում գտնվում է վերջերս կառուցված Արմաղանի եկեղեցին:
Հ․Գ․ Միջին բարդության քայլարշավի երկարությունն է 13կմ։ Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել քայլարշավային կոշիկներով, ունենալ տաք հագուստ, կրել պաշտպանիչ գլխարկ և ունենալ ջուր։
Ներառված է