Հառիճավանք, Գյումրի, Ձիթողցոնց տուն-թանգարան, Սև բերդ

Գյումրի

Տևողություն 9-10 ժամ։ Ուղևորվում ենք Շիրակի մարզ՝ ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի պատմությանն ու կենցաղին։

ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Տևողություն 9-10 ժամ։

Ուղևորվում ենք Շիրակի մարզ՝ ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի պատմությանն ու կենցաղին։

Երթուղի

1 Կանգառ 1 Հառիճավանք

Հառիճի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզում, Արագած լեռան հյուսիսային լանջին։ Այն բաղկացած է երկու եկեղեցուց՝ Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին, գավթից, զանգակատնից, ավանդատներից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից: Հստակ տեղեկություն չի պահպանվել վանքի առաջին եկեղեցու կառուցման մասին, սակայն պատերի արձանագրությունների վերլուծությունները փաստում են, որ եկեղեցին VII դարի է։ Հառիճավանքը եղել է կարևոր ուսումնական կենտրոն, ծաղկում է ապրել հատկապես XIII դարում։ Այն հայկական միջնադարյան ճարտարապետական մտքի հերթական նմուշն է, ժամանակի ոգու արտացոլումը եւ պատմական վկան։ Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանն իր նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։

Հառիճավանք Հառիճավանք
2 Կանգառ 2 Գյումրի, քաղաքային տուր

Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին, որը նաեւ կոչվել է Լենինական, Ալեքսանդրապոլ, իսկ նախնական հայկական տարբերակում Կումայրի, բնակեցված է եղել դեռեւս 3-րդ հազարամյակից։ Շատ երկար պատմական ճանապարհ անցնելով՝ Գյումրին այսօր ներկայանում է իր Հին քաղաքով, որը լավագույնս պահպանվել է քաղաքի կենտրոնում։ Գյումրիի ամեն մի շենք ունի իր պատմությունը՝ հարուստ հայկական, միջնադարյան ճարտարապետական ոգով։ Կոլորոիտային քաղաքը գրավում է իր գեղեցիկ շենքերով, փողոցներով, եկեղեցիներով եւ, իհարկե, իր չկրկնվող, յուրահատուկ գյումրվա տրամադրությամբ. չէ որ Գյումրին է Հայաստանի հումորի, արվեստի ու արհեստների կենտրոնը։ Քաղաքային տուրի մեջ ընդգրկված են նաեւ Գյումրիի երեք հայտնի եկեղեցիները եւ Սեւ բերդը։

Գյումրի, քաղաքային տուր Գյումրի, քաղաքային տուր Գյումրի, քաղաքային տուր
3 Կանգառ 3 Ձիթողցոնց տուն-թանգարան

Ձիթողցոնց տուն-թանգարանը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում և ներկայացնում է քաղաքի առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Թանգարանը տեղակայված է 1872 թվականին կառուցված Ձիթողցյանների առանձնատանը, որը հայտնի է իր կարմիր և սև տուֆի գեղեցիկ համադրությամբ։ 1984 թվականին այս շենքում հիմնադրվել է թանգարանը, որտեղ ցուցադրվում են 19-րդ դարի 60-ականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականների Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) ինքնավարությունը, արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորների և ունևոր խավի բնակարանների ներքին տեսքերը։

Ձիթողցոնց տուն-թանգարան Ձիթողցոնց տուն-թանգարան Ձիթողցոնց տուն-թանգարան
4 Կանգառ 4 Սև բերդ

Սեւ քարից կառուցված պաշտպանական ամրոցը հենց այդպես էլ կոչվում է՝ Սեւ բերդ։ 1834 թվականին կառուցվել է բերդը, ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո։ Յուրահատուկ ուշադրության է արժանի ջրահեռացման համակարգը, որը պաշտպանում էր ամրոցի պատերը անձրեւներից։ Այժմ զբոսաշրջային կենտրոնի վերածված Սեւ բերդը այցելուներին հիշեցնում է իր մարտական անցյալի մասին։

Սև բերդ Սև բերդ

Ինչ է ներառված

  • Տրանսպորտ

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia · Ցույց տալ քարտեզի վրա
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Հառիճավանք 2Գյումրի, քաղաքային տուր 3Ձիթողցոնց տուն-թանգարան 4Սև բերդ

Հանրաճանաչ ուղղություններ