Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր, Կեչառիս, ճոպանուղի
Տևողություն 4-5 ժամ։ Ծաղկաձորը Հայաստանի ամենագեղատեսիլ ու տուրիստական քաղաքներից մեկն է։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին ու սիրելի վայր է և՛ տեղացիների, և՛ զբոսաշրջիկների համար։
Տուրի մասին
Տևողություն 4-5 ժամ։
Ծաղկաձորը Հայաստանի ամենագեղատեսիլ ու տուրիստական քաղաքներից մեկն է։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին ու սիրելի վայր է և՛ տեղացիների, և՛ զբոսաշրջիկների համար։
Երթուղի
1 Կանգառ 1 Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր
Ծաղկաձորը հայտնի է Հայաստանի լավագույն առողջարանային կենտրոններով, ժամանցի վայրերով, չքնաղ բնությամբ ու մշակութային կոթողներով։ Այն մայրաքաղաքից հեռու է ընդամենը 50 կմ։ Գտնվելով ծովի մակերևույթից 1840 մետր բարձրության վրա՝ Ծաղկաձորը համարվում է լավագույն վայրերից մեկը թե' պասիվ, թե' ակտիվ հանգստի կազմակերպման համար։
2 Կանգառ 2 Կեչառիս վանական համալիր
Կեչառիս վանական համալիրը Ծաղկաձոր քաղաքի կարևորագույն մշակութային կոթողներից է։ Վանական համալիրի չորս եկեղեցիները կառուցվել են XI-XIII դարերի ընթացքում։ Ունենալով ինքնատիպ ճարտարապետություն ու հարուստ պատմություն՝ Կեչառիսը դարեր շարունակ եղել է Հայաստանի նշանավոր եկեղեցական ու գրչության կենտրոններից մեկը՝ Պահլավունի եւ Պռոշյան իշխանների շնորհիվ։ Համալիրը բաղկացած է չորս եկեղեցուց, գավթից, մատուռներից եւ շուրջ երեք տասնյակ խաչքարերից (XI-XVII դարեր): Դարերի ընթացքում վանքը բազմիցս ավերվել է ու նորից վերականգնվել։ Այժմյան կանգուն տեսքը ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի շնորհիվ է։
Ինչ է ներառված
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ