Էջմիածին (Մայր Տաճար, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե), Զվարթնոց
Անցկացրու անմոռանալի օր այցելելով Էջմիածին, Մայր Տաճար, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե և Զվարթնոց
Տուրի մասին
Տևողություն 4-5 ժամ։
Մշակութային այս տուրի շրջանակում մենք կայցելենք հայերի հոգեւոր կենտրոն եւ գլխավոր եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սբ. Հռիփսիմե եւ սբ.Գայանե եկեղեցիներ եւ 7-րդ դարի տաճար Զվարթնոց։ Այս տուրը կհետաքրքրի միջնադարյան ճարտարապետությամբ, արվեստով, կրոնով եւ պատմությամբ հետաքրքրվող ամենահետաքրքրասեր զբոսաշրջիկին։ Տուրի ծրագրում ներառված բոլոր վայրերը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտպանության տակ եւ համարվում են համաշխարհային ժառանգության մաս կազմող վայրեր։
Երթուղի
1 Կանգառ 1 Մայր Տաճար
"Ըստ ավանդության, գլխավոր եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր իջավ միածինը, Էջմիածինը։ Գրիգորի տեսիլքում Քրիստոսը ոսկե մուրճով ցույց է տալիս գլխավոր տաճարի տեղը։
303 թվականին հիմնադրված այս եկեղեցուն վիճակված է դառնալ հայ ժողովրդի պատմության կարեւոր վկան, մասնակիցը։ Լինելով ամենակարեւոր կենտրոնը հայ եկեղեցու համաշխարհային ցանցի՝ Էջմիածնի Մայր տաճարն այժմ ներկայանում է մեծ տարածքով՝ ներառելով բազմաթիվ հին ու նոր եկեղեցիներ, աշխարհիկ կառույցներ, գրադարաններ, ճեմարան եւ այլն։"
2 Կանգառ 2 Սբ. Գայանե Եկեղեցի
Յոթերորդ դարի փառահեղ եկեղեցիների շարքը շարունակում է սբ. Գայանեն՝ ընդամենը 12 տարով լինելով երիտասարդ սբ. Հռիփսիմեից։ 630 թվականին կառուցված այս եկեղեցին, կառուցվել է 3-րդ դարի վերջին եւ 4-րդի սկզբին Հայաստանում հանգրվանած քրիստոնյա կույսի գերեզմանի վրա, իր մահից շուրջ 3 դար անց։ Եկեղեցին վերականգնվել է 1652 թվականին։ Բակում կան բազմաթիվ տապաններ, որոնց թվում հայ ժողովրդի ռազմական, մշակության հայտնի գործիչներ։
3 Կանգառ 3 Սբ. Հռիփսիմե Եկեղեցի
Ըստ մասնագետների գնահատականի սուրբ Հռիփսիմեի ճարտարապետությունը համարվում է հայկական լավագույն նմուշներից մեկը։ Այստեղ առաջին անգամ օգտագործվել են սեյսմակայանություն ապահովող հայկական խորշերը։ Հսկայական չափերի եկեղեցու կառուցումն ավարտվել է 618 թվականին, իր ետեւից թողնելով մեծ ճարտարապետական ժառանգություն, որի դետալներն առ այսօր կիրառվում են։
4 Կանգառ 4 Զվարթնոցի տաճար
Ավերված լինելով հանդերձ՝ Զվարթնոցը շարունակում է մնալ բացառիկ, իր հոգեւոր, մշակութային եւ ճարտարապետական նշանակությամբ։ Հրեշտակների անունով կոչված այս հսկայական եկեղեցին կառուցվել է 9 տարի, եւ օծվել է 652 թվականին։ Մինչեւ 46-49 մետր բարձրությամբ հրաշալի տաճարը ավերվել է, հավանաբար, երկրաշարժի արդյունքում, ինչից հետո Հայաստանում այլեւս չեն կառուցվել նման եկեղեցիներ։ Զվարթնոցի իրական տեսքը երկար ժամանակ անհայտ է եղել, մինչեւ ճարտարապետ Թ. Թորամանյանը առաջարկեց եկեղեցու իրական նախնական ձեւը, ինչը հետագայում ապացուցվեց այլ պատմական փաստերով։
Ինչ է ներառված
- Տրանսպորտ