Հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոն` «Նավասարդ»
Միացե՛ք Սիսիանում անցկացվող «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհարարական փառատոնի տուրին՝ բացահայտելով Սյունիքը, Շաքիի ջրվեժն ու Զորաց Քարերը։
Տուրի մասին
Հրավիրում ենք մեկօրյա բովանդակալից տուրի դեպի Սյունիք, որտեղ մեկ հագեցած օրվա ընթացքում կբացահայտենք տարածաշրջանի պատմական հարուստ ժառանգությունն ու բնության հրաշալիքները։
Ճանապարհին կայցելենք Շաքիի ջրվեժ, Զորաց Քարեր, Սյունի վանք, Աղիտուի հուշահամալիր, Որոտնավանք ու Մելիք Թանգուի կամուրջ, ինչպես նաև կվայելենք Տոլորսի ջրամբարի տեսարանները։ Ուղևորության գլխավոր իրադարձությունը Սիսիանում անցկացվող հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնն է, որտեղ հնարավորություն կունենաք համտեսելու երկու ժողովուրդների ազգային ավանդական ուտեստներն ու վայելելու տոնական մթնոլորտը։
Սա գեղեցիկ, բովանդակալից և համեղ հանգստի լավագույն տարբերակն է ընդամենը մեկ օրում։
Երթուղի
1 Կանգառ 1 Շաքիի Ջրվեժ
2 Կանգառ 2 Սյունի Վանք
3 Կանգառ 3 Զորաց քարեր
4 Կանգառ 4 Աղիտու Մահարձան
5 Կանգառ 5 Որոտնավանք
6 Կանգառ 6 Մելիք Թանգու կամուրջ
7 Կանգառ 7 Տոլորսի ջրամբար
8 Կանգառ 8 Հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոն՝ «Նավասարդ»
Ինչ է ներառված
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
Pickup & Կարևոր տեղեկություն
Հարցեր ունե՞ք?