Երկօրյա Վրաստան | Թբիլիսի և Gino Paradise Aquapark

Վրաստան

Բացահայտեք Թբիլիսին և վայելեք Gino Paradise ակվապարկը երկօրյա տուրի ընթացքում։ Ամառային անմոռանալի հանգիստ, հարմարավետ հյուրանոց և վառ տպավորություններ։

07:00 – 22:00 · 2 օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Այս երկօրյա ճամփորդությունը հրաշալի հնարավորություն է համատեղելու ակտիվ ամառային հանգիստն ու բացահայտումներով լի քաղաքային շրջայցը։

Առաջին օրը կմեկնենք Թբիլիսի, որտեղ կտեղավորվենք հարմարավետ Gino Seaside հյուրանոցում։ Այնուհետև բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան այցելելու հանրահայտ Gino Paradise Aquapark և մինչև երեկո վայելելու ջրային անմոռանալի ատրակցիոններն ու լիարժեք հանգիստը։ Երկրորդ օրը մեզ սպասում է հետաքրքիր քաղաքային շրջայց Թբիլիսիում, որի ընթացքում կբացահայտենք քաղաքի ամենահայտնի ու կոլորիտային տեսարժան վայրերը, որից հետո վառ տպավորություններով կվերադառնանք Երևան։

Երթուղի

օր 1

1 Կանգառ 1 Երևան – Թբիլիսի – Gino Paradise Aquapark

Առավոտյան կմեկնենք Երևանից՝ ուղևորվելով դեպի կոլորիտային Թբիլիսի։ Ժամանելուն պես կտեղավորվենք հարմարավետ Gino Seaside հյուրանոցում, որից հետո բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան այցելելու հանրահայտ Gino Paradise Aquapark: Այստեղ մեզ սպասում են ջրային անմոռանալի ատրակցիոններն ու լիարժեք ամառային հանգիստը մինչև ուշ երեկո։
❗Gino Paradise Aquapark-ի մուտքի արժեքը՝ 40 լարի (մեկ անձի համար)։
*Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է։
*Սրբիչների և հողաթափերի վարձույթը վճարովի է, ուստի ցանկության դեպքում խորհուրդ է տրվում ունենալ սեփականը։
*Ակվապարկի տարածք սնունդ և խմիչք ներս տանել չի թույլատրվում։

օր 2

2 Կանգառ 1 Թբիլիսիի քաղաքային շրջայց – Երևան

Հյուրանոցում համեղ նախաճաշից հետո կմեկնարկենք բացահայտումներով լի քաղաքային շրջայցը Թբիլիսիում։ Կզբոսնենք քաղաքի պատմական ու գլխավոր տեսարժան վայրերով, կծանոթանանք դրանց հարուստ պատմությանը։ Այնուհետև վառ ու ջերմ տպավորություններով լի, կվերադառնանք Երևան։

Ինչ է ներառված

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Գիշերակաց
  • Նախաճաշ
  • Տրանսպորտ
  • Gino Paradise Aquapark-ի մուտքավճար՝ 40 GEL
  • Ճանապարհորդական ապահովագրություն

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia · Ցույց տալ քարտեզի վրա
Սկիզբ: 07:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Երևան – Թբիլիսի – Gino Paradise Aquapark 2Թբիլիսիի քաղաքային շրջայց – Երևան

Հանրաճանաչ ուղղություններ