Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Բլոգ
Ամռան հենց սկզբից նկատվում է դեպի Հայաստան զբոսաշրջիկների մեծ հոսք, ովքեր ցանկանում են անցկացնել 2024 թ իրենց ամառային հանգիստը Հայաստանում: Եվ դա զարմանալի չէ, քանի որ հենց այս արևոտ երկրում կան բոլոր հնարավարությունները ամառային հանգիսը մատչելի գներով անց կացնելու համար. տուր փաթեթները դեպի Հայաստանի տեսարժան վայրեր, ապահովություն՝ բոլոր հնարավոր առումներով, ժամանցային կենտրոններ երեխաների համար, հրաշալի կլիմայական պայմաններ:
Ամռանը Հայաստան այցելելով՝ կունենաք հետաքրքիր հանգստի շատ տարբերակներ՝ լինի դա հանգիստ առողջարաններում, թե արկածային տուրեր ակտիվ հանգիստ նախընտրողների համար: Բացի այդ, 2024 թ ամռանը Հայստանում շատ են ավանդական փառատոնները՝ Ազնվամորու Փառատոնը (հուլիսի 27, գ. Աշոտավան), Գարեջրի Փառատոնը (օգոստոսի 19, Երևան), Խորովածի Փառատոնը (օգոստոսի 18, գ. Ախթալա):

Հայաստանում ամռան առաջին օրերին ջերմաստիճանը տատանվում է +21-28: Այդ իսկ պատճառով հունիսը հիանալի ամիս է Հայաստանում հանգստանալու համար: Կարող եք Ձեր հանգիստն անց կացնել Դիլիջանում, շնչել անտառային մաքուր օդ: Մեկ այլ առողջարանային քաղաք է Հանքավանը: Այստեղ, բացի անտառային բնությունից, կկարողանաք նաև հանքային ջրերի բուժիչ հատկություններից օգտվել: Հայաստանում առողջարանների ցանկն այսքանով չի սահմանափակվում: Կարող եք Ձեր հանգիստը կազմակերպել Ջերմուկում, որն ամբողջ աշխարհում հայտնի է շնորհիվ իր հանքային ջրի:

Հուլիսին Հայաստանում դիտվում է ավելի բարձր ջերմաստիճան՝ +23-37: Նման շոգ եղանակին հանգիստն ավելի հաճելի կլինի անց կացնել Սևանա լճի ափին, որ տեղի բնակիչներն անվանում են Գեղամա ծով: Նման հանգիստը կարելի է համատեղել տուրերով դեպի տեսարժան վայրեր, քանի որ այս տարածքում տեղակայված են պատմամշակութային հնագույն կոթողներ: Իսկ սրճարաններում և ռեստորաններում կկարողանաք ճաշակել ձուկ և խեցգետին:

Եղանակը Հայաստանում օգոստոսին շարունակում է շոգ մնալ՝ +29-39: Բնական լավ պայմանները նպաստում են մրգերի և բանջարեղենների լայն տեսականու առկայությանը: 2024 թ. ամռանը Հայասատանում անց են կացվում տարաբնույթ փառատոններ, նշվում են տարբեր տոներ, ինչպես օրինակ՝ հին հայկական Նոր Տարին՝ Նավասարդը: Ակտիվ հանգստի սիրահարներին կգոհացնի այն փաստը, որ օգոստոսին տեղումների քանակը շատ քիչ է Հայաստանում:
Հայաստանում ամառային հանգիստը կազմակերպելը հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր ճանապարհորդության են մեկնում երեխաների հետ: Հայաստանը փոքրիկ ճանապարհորդներին առաջարկում է ժամանցային մի շարք տարբերակներ թե´ Երևանում, թե´ Երևանից դուրս՝ կենդանաբանական այգի, գիտությանը, պատմությանն ու նշանավոր մարդկանց կյանքի մասին պատմող թանգարաններ:
Երեխաների հետ Հայաստանում հանգիստն անց կացնելու առավելություններն են հրաշալի կլիման, օգտակար և համեղ հայկական խոհանոցը և այս ամենը մատչելի գներով:
Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Blog
7 ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Դիլիջանը, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա», Տավուշի մարզի անտառաշատ գոհարն է՝ հարուստ պատմությամբ, մշակույթով ու գեղեցիկ բնությամբ։ Անկախ նրանից՝ դուք սիրում եք արշավն...
Blog
Էկոտուրիզմը Հայաստանում | 10 լավագույն վայրեր այցելության համար
Ի՞նչ է էկոտուրիզմը Էկոտուրիզմը բնության պահպանությունը և տեղական համայնքների զարգացման խթանումը միավորող ճամփորդական ձև է: Այն խրախուսում է մաքուր և պատասխանատու զբոսաշրջություն...