Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Բլոգ
Զբաղեցնելով համեմատաբար փոքր տարածք Հայաստանը տարբերվում է լանդշաֆտային բազմազնությամբ և բնական պայմաններով: Այստեղ կարելի է գտնել ցանկացած տիպի հանգստյան տներ՝ սկսած փոքրիկ հարմարավետ տներից տեղակայված լեռներում մինչև ժամանակակից Եվրոպական ոճի հաստատություններ Սևանի ափին: Այսպիսով, Դուք, անկասկած, կկարողանաք ընտրել 2019 թվականին լիարժեք հանգստի համար լավագույն տարբերակը, որը առավելագույնս կհամապատասխանի Ձեր ցանկություններին և նախասիրություններին: Մենք ներկայացնում ենք Ձեզ Հայաստանի ամենահայտնի հանգստյան տների լավագույն յոթնյակը:


«Կապուտակ Սևան» հանգստյան տունը տեղակայված է Սևանի ափին` ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա: Հյուրերին առաջարկվում են ընդարձակ, գեղեցիկ տեսարաններով լուսավոր սենյակներ, որտեղ պարտադիր առկա են սառնարանն ու ժամանակակից հեռուստացույցը, լոգարանում կա վարսահարդարիչ և կոսմետիկ միջոցների հավաքածու: Համալիրի շրջակայքում կա անվճար կայանատեղի, գիշերային ակումբ, ռեստորան, այգի, բացօթյա պատշգամբ և մասնավոր լողափ: Ցանկության դեպքում կարելի է օգտվել խորովածի պատրաստման հարմարություններից: Ինչպես նաև հնարավոր է վարձակալել ջրային սպորտի համար նախատեսված հանդերձանք:

«Ծովասար» համալիրը հարմարավետ և խաղաղ վայր է Սևանա լճի ափին: Դուք կարող եք ընտրել լայնարձակ, լուսավոր և մաքուր սենյակներ կամ դեպի լիճը բացվող հիանալի տեսարաններով անհատական տնակ: Համալիրի տարածքը ներառում է կայանատեղի, մասնավոր լողափ, մանկական խաղահրապարակ, ջեռուցվող և մանկական գոտիով մեծ լողավազան և հենց լճում գտնվող ռեստորան՝ բազմազան խոհանոցով:
Առողջարանային քաղաք Ծաղկաձորում տեղակայված «Գրողների ստեղծագործական տուն» հանգստյան տունը բավականին հայտնի հանգստավայր է և ունի երկար տարիների պատմություն: Այսօր այն ժամանակակից հաստատություն է` հարմարավետ և լավ կահավորված սենյակներով, որոնք ունեն սեփական լոգարան, հյուրասենայկ, ժամանակակից հեռուստացույց, սառնարան և էլեկտրական թեյնիկ, իսկ պատուհանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի լեռներ: Հյուրանոցում կա ֆիթնես կենտրոն, սաունա, շոգեբաղնիք, բիլիարդ, բար և ռեստորան: Ընդունարանը աշխատում է շուրջօրյա:

«Armenia Wellness & Spa» հյուրանոցը` Ջերմուկում, Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկն է և հարուստ է աշխարհում հայտնի ջերմային հանքային աղբյուրներով: Ջուրն օգտագործվում է խմելու, ինչպես նաև լոգանքների համար և ապահովում է զգալի թերապևտիկ առողջարարական ազդեցություն: Հանգստյան տունը տեղակայված է գեղատեսիլ վայրում և շրջապատված է լեռներով և կանաչ անտառներով: «Armenia Wellness & Spa»-ի տարածքում գործում է ախտորոշիչ և բուժման կենտրոն, ֆիթնես կենտրոն, ռեստորան և բար:

«Դիլիջան» առողջարանային համալիրը տեղակայված է Դիլիջան առողջարանային քաղաքի փարթամ անտառների մեջ, որը հայտնի է իր բնությամբ և բյուրեղյա պարզ լեռնային օդով: Պատուհանից բացվում է պատկերավոր տեսարան դեպի Դիլիջան ազգային պարկ: Այն առաջարկում է փայտե կահույքով և մինիբարով հարմարավետ սենյակներ, սպա, լողավազան, մարզասրահ, մերսման սենյակ, թենիսի կորտեր և բիլիարդի սենյակ: Կա նաև ռեստորան, որտեղ մատուցվում են հայկական խոհանոցի լավագույն կերակրատեսակների լայն ընտրանի: Ընդունարանը աշխատում է շուրջօրյա:

Արզնի քաղաքը տեղակայված է Երևանի հյուսիսում` 23 կմ հեռավորության վրա: Առողջարանային գոտին ունի սառը կլիմա, մաքուր օդ և հանքային աղբյուրներ: «Արզնի» առողջարանն առաջարկում է հարմարավետ սենյակներ, մասնավոր սանհանգույցով, անվճար ավտոկայանատեղի, խաղահրապարակ, ռեստորան, սպա և առողջության կենտրոն, փակ և բացօթյա լողավազաններով:
«Պարկ Ռեզորտ» համալիրը գտվում է Աղվերան հանգստավայրում՝ Երևանից 47 կմ հեռավորության վրա: Հանգստայան տունը գտնվում է հեքիաթային կանաչ անտառում և իդեալական է բնության գրկում հանգստանալու համար, հեռու քաղաքային աղմուկից և փոշուց: Հյուրերին առաջարկվում են հարմարավետ սենյակներ, ինչպես նաև անհատական տնակներ բոլոր անհրաժեշտ հարմարություններով:
Համալիրի տարածքում կա սեփական ավտոկայանատեղի, ռեստորան, կարաոկե-բար, բիլիարդ, թենիսի կորտ, ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտ, մանկական խաղահրապարակ և մանկական սենյակ: Հասանելի են հավելյալ ծառայություններ:
Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Blog
7 ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Դիլիջանը, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա», Տավուշի մարզի անտառաշատ գոհարն է՝ հարուստ պատմությամբ, մշակույթով ու գեղեցիկ բնությամբ։ Անկախ նրանից՝ դուք սիրում եք արշավն...
Blog
Էկոտուրիզմը Հայաստանում | 10 լավագույն վայրեր այցելության համար
Ի՞նչ է էկոտուրիզմը Էկոտուրիզմը բնության պահպանությունը և տեղական համայնքների զարգացման խթանումը միավորող ճամփորդական ձև է: Այն խրախուսում է մաքուր և պատասխանատու զբոսաշրջություն...