Երկնային լույսերի փառատոն Թաիլանդում

Երկնային լույսերի փառատոն Թաիլանդում

Կիսվել

Հեքիաթային ճամփորդություն Թաիլանդում.

Ամեն տարի նոյեմբերին՝ Հյուսիսային Թաիլանդում, հազարավոր մարդիկ միաժամանակ լապտերներ են բաց թողնում դեպի երկինք։ Սա Յի Պենգ և Լոյ Կրատոնգ փառատոներն են՝ Թաիլանդի ամենահայտնի տոնական իրադարձությունները։

Թաիլանդում միաժամանակ նշվում են երկու տարբեր ավանդույթներ։

Յի Պենգ. սա երկնային լապտերների տոնն է։ Մարդիկ երկինք են արձակում թղթե տաք օդի լապտերներ (khom loi)։ Ըստ հավատալիքի՝ լապտերների հետ երկինք են բարձրանում նաև անցած տարվա անհաջողությունները, ցավն ու բացասական էներգիան։

Լոյ Կրատոնգ. սա ջրի տոնն է։ Գետերի վրա բաց են թողնվում տերևներից ու ծաղիկներից պատրաստված, մոմերով ու խնկով զարդարված փոքրիկ նավակներ՝ ի նշան ջրի աստվածուհու։

Սա կենդանի տոն է, որին կարող է միանալ յուրաքանչյուրը։ Լապտեր արձակելիս ընդունված է փակել աչքերը և երազանք պահել։ Ասում են՝ այդ օրը պահած երազանքները կատարվում են։

📍 Չիանգ Մայը՝ այս տոնակատարության կենտրոնն է.

Լոյ Կրատոնգը նշվում է ողջ Թաիլանդում, սակայն երկնային լապտերների ամենաշքեղ տեսարանները կապված են մշակութային մայրաքաղաք` Չիանգ Մայի (Chiang Mai) հետ։

Քաղաքի կենտրոնում և օդանավակայանի մերձակայքում լապտերների արձակումը սահմանափակված է՝ թռիչքների անվտանգության և հրդեհային ռիսկերի պատճառով։ Դրա համար ամենագեղեցիկ զանգվածային միջոցառումները կազմակերպվում են քաղաքից դուրս՝ հատուկ հարթակներում։

Այդ միջոցառումների մեծ մասին մասնակցելու համար պետք են տոմսեր, ուստի անհրաժեշտ է ծրագրել նախապես։

Փառատոնի օրերը որոշվում են լուսնային օրացույցով.

Լոյ Կրատոնգը նշվում է 12-րդ լուսնային ամսվա լիալուսնին, սովորաբար նոյեմբերին։

Եթե դիտել եք (Tangled, 2010) մուլտֆիլմը, հավանաբար հիշում եք այն տեսարանը, երբ երկինք են բարձրանում հազարավոր լապտերներ։ Իրական կյանքում նման բան կարելի է տեսնել Թաիլանդում՝ Յի Պենգ փառատոնի ժամանակ։

Յի Պենգն ու Լոյ Կրատոնգը հիշեցնում են, որ երբեմն բավական է մեկ լապտեր՝ ամենինչին նոր սկիզբ դնելու համար։ Եթե այս տարի ընտրելու եք, թե ուր գնալ աշնանը, թող ձեր ուղին տանի դեպի Չիանգ Մայ:

Երկնային լույսերի փառատոն Թաիլանդում, Յի Պենգ և Լոյ Կրատոնգ Չիանգ Մայում
Յի Պենգ ու Լոյ Կրատոնգ՝ նոր սկիզբի լապտերներով Չիանգ Մայում

Տուրեր այս ճամփորդության համար