Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Բլոգ
Հայաստանը ձմեռային արձակուրդներն անց կացնելու հրաշալի վայր է ցանկացած ընտանիքի համար: Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրերը սպասարկման և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից ոչնչով չեն զիջում միջազգային որևէ այլ լեռնադահուկային հանգստավայրի: Այդ իսկ պատճառով տարեցտարի աճում է Հայաստանում իրենց ձմեռային հանգիստն անցկացնել ցանկացողների թիվը:

Հայաստանում գործում են մի քանի լեռնադահուկային հանգստավայրեր, որոնց մասին զբոսաշրջիկները թողնում են ամենալավ մեկնաբանությունները, իսկ հնարավորության դեպքում շտապում են կրկին նվաճել Հայաստանի վեհ լեռների ձյունաճերմակ գագաթները: Լեռնադահուկային հանգստավայրերի բազաներն ապահովում են հանգստացողներին անհրաժեշտ ամեն ինչով: Լեռնադահուկային հանգստավայրերում կան բարձրորակ սահուղիներ, դահուկների և այլ սարքավորումների վարձույթի ծառայություններ, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ և նույնիսկ դպրոցներ, որտեղ սովորեցնում են սահել: Նշված ծառայությունների գների մատչելիությունը հաճելիորեն կզարմացնի ձմեռային հանգիստը կամ տուրերն իրականացնող հյուրերին:

Ծաղկաձորը ոչ շատ մեծ բնակչության թվով, հարմարավետ լեռնադահուկային հանգստավայր է, որ հարմար է պրոֆեսիոնալիզմի ցանկացած մակարդակ ունեցող դահուկորդի համար: Կլիմայական բարենպաստ պայմանները, հրաշալի ու գեղեցիկ բնությունը Ձեր հանգիստ անմոռանալի կդարձնեն: Ծաղկաձորը շնորհիվ իր բարձրորակ սպասարկման հանդիսանում է Հայաստանի ամենալավ լեռնադահուկային հանգստավայրը:
Այստեղ այցելուներն ստիպված չեն հերթ կանգնել, իսկ աշխատակիցները մի քանի լեզու գիտեն: Ծաղկաձորում կարելի է վարձակալել դահուներ և դա կարժենա 8000 դրամ, ինչպես նաև սնոուբորդ՝ 10000 դրամ: Տուրերի կամ երկարաժամկետ հանգստի շրջանակում կարելի է օգտվել ճոպանուղուց՝ 2000դրամ մեկ կանգառի համար: Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրի սեզոնայնությունը դեկտեմբեր — մարտ ժամանակահատվածն է:

Հայաստանում մեկ այլ լեռնադահուկային հանգստավայր է Ջերմուկը, որ հայտնի է իր՝ բուժիչ հատկություններով հանքային ջրով: Ձմռանը բուժիչ- վերականգնողական ծառայություներից բացի Ջերմուկն իր այցելուներին առաջարկում է նաև պայմաններ լեռնադահուկային հանգստի համար: Լեռնային դահուկների սիրահարները կարող են օգտվել ճոպանուղուց և լեռնադահուկային ուղիներից, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Ջերմուկի ճոպանուղու տոմսի արժեքն է 1000դրամ: Ջերմուկի լեռնադահուկային հանգստավայում կարելի է նաև օգտվել սքի — փասից՝ 6000 դրամ, դահուկների ամբողջական կոմպլեկտի վարձույթից՝ 6000դրամ, սնոուբորդի կոմպլեկտի վարձույթից՝ 10000դրամ:

Սևանը Հայաստանում հայտնի հանգստավայր է, որ մայրաքաղաքից ընդամենը 60կմ հեռավորության վրա է գտնվում: Սևանա լճում ձմեռային տուրը նախ և առաջ դահուկասահքն է: Այստեղ ակտիվ հանգիստը կարելի է համադրել տուրերով դեպի Հայաստանի տեսարժան վայրեր: Սևանի լեռնադահուկային հանգստավայրն առաջարկում է իր այցելուներին լավագույն պայմանները՝ լեռնային մաքուր օդ, հրաշալի տեսարան, բարձրորակ սպասարկում և ցածր գներ: Սքի – փասի տոմսի արժեքն է 5000դրամ: Նույն է նաև դահուկների վարձույթի արժեքը: Սևանում գործում են երկու դահուկային ուղիներ: Երեխաների և ոչ պրոֆեսիոնալ այցելուների համար կան դահուկասահքի համար նախատեսված առանձին վայրեր:
2023 թ Հայաստանում ձմեռային հանգիստը խոստանում է հետաքրքիր լինել: Երևանում և Երևանից դուրս սպասվում են մի շարք միջոցառումներ: Ուրախ տոնակատարությունների հետ մեկտեղ այցելուները կկարողանան վայերեր Հայաստանի հրաշալի բնությունը, հանգստանալ առողջարաններում և սեփական ուժերը փորձել լեռնադահուկային հանգստավայրերում:
Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Blog
7 ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Դիլիջանը, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա», Տավուշի մարզի անտառաշատ գոհարն է՝ հարուստ պատմությամբ, մշակույթով ու գեղեցիկ բնությամբ։ Անկախ նրանից՝ դուք սիրում եք արշավն...
Blog
Էկոտուրիզմը Հայաստանում | 10 լավագույն վայրեր այցելության համար
Ի՞նչ է էկոտուրիզմը Էկոտուրիզմը բնության պահպանությունը և տեղական համայնքների զարգացման խթանումը միավորող ճամփորդական ձև է: Այն խրախուսում է մաքուր և պատասխանատու զբոսաշրջություն...