img

Բլոգ

bus
road road

10 ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐ ԳՈՐԻՍՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ

Գորիսը գտնվում է Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում. Երևանից մեքենայով կարելի է հասնել մոտ 4 ժամում: Գորիսը փոքր քաղաք է, բայց գտնվում է շատ յուրահատուկ և հետաքրքիր տարածքում: Ինքնին քաղաքը և շրջակայքը հարուստ են ինչպես պատմական, մշակութային, այնպես էլ բնական տեսարժան վայրերով: Այսպիսով, որո՞նք են կազմում տեսարժան վայրերի լավագույն տասնյակը, և որո՞նք անպայման պետք է տեսնել Գորիս կատարած այցի ընթացքում:

Գորիսի «Քարե անտառը»

«Քարե անտառը» յուրօրինակ բնական տեսարժան վայր է, որն, ըստ երևույթին, հրաբխային ծագում ունի: Լեռան լանջերին տեղակայված բնության այս հրաշալիքը իրենից ներկայացնում է սուր գագաթներով նեղ ժայռերի, քարե սյունների և անսովոր ու տարօրինակ տեսք ունեցող քարերի միասնություն: Տարածքն իսկապես նման է  քարացած «ծառերով» հեքիաթային մի «անտառի»։

Խնձորեսկի քարանձավները

Եզակի «քարանձավային քաղաք» Խնձորեսկը գտնվում է Գորիսից մոտ 8 կմ հեռավորության վրա: Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են վաղնջական ժամանակներից մինչև 1950-ականները: Քարանձավներից մի քանիսը ունեն բոլորովին բնական ծագում, սակայն դրանց ներքին հարդարանքը հետագայում ընդլայնվել է տեղի բնակիչների կողմից:

Սատանի կամուրջ և բուժիչ աղբյուրներ

Սատանի կամուրջը բնության կողմից կերտված զարմանալի մի կառույց է։ Կամուրջը մոտ 30 մետր երկարություն և 50-60 մետր լայնություն ունի: Հատկապես ուշագրավ են կամրջի ստորին մասում  գտվող «զարդերը»՝ ստալակտիտները, որոնք կամուրջը դարձնում են ավելի սարսափազդու, բայց միաժամանակ հզոր և շքեղ: Մոտակայքում կան բուժիչ աղբյուրներ, որոնց ջուրը բխում է ժայռերի մեջ առաջացած ճեղքերից: Այստեղ նույնիսկ հնարավոր է լողալ փոքր բնական քարե ավազաններում:

Տաթևի վանք

Տաթևի վանքը գտնվում է Սատանի կամուրջի մոտակայքում: Ճերմակ շքեղ շինությունը վեր է խոյանում կտրուկ ժայռի գրեթե եզրին․ այն, ասես, ճախրում է խորը անդունդի վրայով:

Տաթևեր ճոպանուղի

«Տաթևեր» ճոպանուղին Տաթևի վանք հասնելու ամենաարագ միջոցն է: «Տաթևերը» համարվում է աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը շարժվում է առանց կանգառի: «Տաթևեր» ճոպանուղով թռիչքը տևում է մոտ 12 րոպե, որի ընթացքում, ավելի քան 300 մ բարձրությունից, հնարավոր է տեսնել աննկարագրելի բնապատկերներ:

Քարահունջ

Քարահունջը զարմանալի հնագույն մեգալիթյան կառույց է, որը հիշեցնում է աշխարհահռչակ Սթոունհենջը: Այստեղ որոշակի կարգով տեղակայված են ավելի քան 220 քարեր։ Ուղիղ կանգնած քարերի բարձրությունը 150-ից 280 սմ է: Շատ գիտնականներ ենթադրում են, որ Քարահունջը ժամանակին եղել հնագույն աստղադիտարանի նախատիպը:

Սև լիճ արգելավայր

Սև լիճը գտնվում է հանգած հրաբուխի խառնարանում` 2658 մ բարձրության վրա: Ամբողջ շրջակայքը պահպանվող տարածք է. այստեղ կարող եք գտնել հսկայական թվով եզակի տեսակների կենդանիներ և բույսեր:

«Goris Crochet» արհեստանոց

Այս արհեստանոցը իրավամբ կարելի է դասել տեղական տեսարժան վայրերի ցանկին: Այստեղ Գորիսի ասեղնագործուհիները ստեղծում են փոքրիկ ձեռագործ «գլուխգործոցներ»` գորգեր, պայուսակներ, կախազարդեր, խաղալիքներ: Զբոսաշրջիկները սիրով գնում են «Goris Crochet» արհեստանոցի արտադրանքը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին համեմատաբար «երիտասարդ» տեսարժան վայր է. այն հիմնադրվել է 1903 թվականին: Եկեղեցին գտնվում է գերազանց վիճակում և դասական հայկական ճարտարապետության հիանալի օրինակ է ծառայում:
 

Եթե պլանավորում եք ուսումնասիրել Գորիսն ու նրա շրջակայքը, ապա ONE WAY Tour-ն առաջարկում է ինչպես խմբային տուրեր, այնպես էլ անհատական տուրեր՝ համապատասխանեցված ձեր նախընտրություններին։ Տուրերի կարևորագույն կետերից է աշխարհահռչակ Տաթևի վանքը, որը կարող եք այցելել «Տաթևեր»  ճոպանուղու միջոցով։ Անկախ նրանից՝ նախընտրում եք խմբային թե անհատական ճամփորդությունը, մեր տուրերը կօգնեն բացահայտել այս հիասքանչ տարածաշրջանի բնական գեղեցկությունն ու պատմական տեսարժան վայրերը։

one-ik one-ik

Կապ

Կապ