
ՄԱՐԻՆԱ ՍՈԼԱԽՅԱՆ
Հյուրանոցային և տուրիզմի ոլորտում ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետ
Նոր մասնագիտություն 2 ամսում
Գրանցման վերջնաժամկետը՝ 18.09.2018
ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ՝
ՄԱՐԻՆԱ ՍՈԼԱԽՅԱՆ
Հյուրանոցային և տուրիզմի ոլորտում ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետ
Երաշխավորում ենք՝
-հիմքային գիտելիքների տրամադրում և ուսուցում 16 դասաժամերի ընթացքում,
-ամբողջ գումարի հետ վերադարձ՝ դասընթացը Ձեզ համար արդյունավետ չլինելու դեպքում:
Դասընթացը ներառում է՝
տեսական, գործնական և մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորում, խորացված գիտելիքների տրամադրում հյուրանոցային գործի ոլորտում:
4 պատճառ՝ ինչու մասնակցել դասընթացին՝
1. դասերը անց են կացվում երեկոյան ժամերին
2. դասավանդում է ոլորտի լավագույն մասնագետներից մեկը
3. գործնական և տեսական պարապմունքներ
4. ճանաչողական այցելություն ՀՀ հյուրանոցներից մեկում
Դասընթացի արդյունքում՝
-մասնակիցները կստանան գիտելիքներ հյուրընկալության գործառույթների և կառավարման լծակների վերաբերյալ,
-կտարբերեն զբոսաշրջության տեսակները և կհասկանան վերջիններիս դերը Հայաստանում,
-կուսումնասիրեն հյուրանոցների հիմնական ստորաբաժանումները եւ նրանց պատասխանատվության շրջանակներում գտնվող գործառնությունների հիմնական առանձնահատկությունները,
-կծանոթանան հաճախորդներին մատուցվող ծառայությունների տեսակներին և մատուցման ուղիներին:
Դասավանդվող թեմաները՝
1) Ընդհանուր տեղեկություններ հյուրընկալության և զբոսաշրջության մասին
2) Հյուրանոցների և հյուրանոցային ցանցերի կառուցվածք
3) Հյուրանոցների որակավորման միջազգային և տեղական չափանիշները
4) Հյուրանոցի վաճառքի և մարքեթինգի բաժնի գործառույթները
5) Միջոցառումների կազմակերպման բաժնի գործառույթները
6) Սննդի բաժնի գործառույթները
7) Ընդունուրանի գործառույթները (Front office)
8) Տնտեսական բաժնի գործառույթները
9) Ինժիներական բաժնի, ՏՏ և անվտանգություն բաժնի գործառույթները
10) Հյուրանոցի օպերացիոն բաժնի գործառույթներ. կադրեր, ֆինանսներ / հաշվապահություն (Back office)
11) Հյուրընկալության բիզնես ոլորտը՝ տեղաբաշխում
12) Հյուրանոցների գնային քաղաքականություն
13) Շահավետ մենեջմենթ
Ու՞մ համար է դասընթացը՝
-հյուրընկալության ոլորտով հետաքրքրվողների համար,
-հյուրանոցային գործի բաղկացուցիչների մասին հիմքային գիտելիքներ ստանալ ցանկացողների համար,
-հյուրընկալության ոլորտն ուսումնասիրողների և խորացված գիտելիքներ ձեռք բերել ցանկացողների համար,
-և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ նոր մասնագիտություն կարճ ժամանակահատվածում:
Լրացուցիչ տեղեկություններ՝
-դասընթացին զուգահեռ մասնակիցները կստանան դասավանդվող առարկաների և լրացուցիչ նյութերի էլեկտրոնային տարբերակները,
-ավարտական դասը կանցկացվի հյուրանոցների մեկում, որտեղ մասնակիցները տեղում կծանոթանան հյուրանոցի կառուցվածքին,
-յուրաքանչյուր դասի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն ստուգիչ, իսկ ամսվա վերջում ամփոփիչ հարցաշարեր, որոնք կօգնեն մասնակիցներին նյութը հեշտությամբ յուրացնելու գործում,
-դասընթացը ավարտողները կստանան մասնակցության վկայական,
-լսարանները հարմարավետ են՝ ապահովված անհրաժեշտ գույքով:
FAQ
Ի՞նչ կտա ինձ այս դասընթացը
Մասնակցելով դասընթացին՝ Դուք ձեռք կբերեք նոր մասնագիտություն ակտիվ զարգացող ոլորտում:
Ո՞ր ժամերին են սկսվում դասընթացները և ի՞նչ տևողություն ունեն
Դասընթացները անց են կացվում երեկոյան ժամերին և տևում են 1,5 - 2 ժամ:
Պարտադիր է արդյո՞ք անգլերենի իմացությունը
Ցանկալի է ունենալ անգլերենի իմացություն, որովհետև նյութերը պարունակում են անգլերեն տերմինաբանություն:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմեք ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ կոճակին, լրացրեք և ուղարկեք հայտը կամ գրանցվեք անվճար դասին՝ սեղմելով ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ:
ՌԱՖԱՅԵԼ ՕՀԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԼԻԱՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ