
ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Պրոֆեսիոնալ լուսանկարիչ 17 տարվա աշխատանքային փորձով
Նոր մասնագիտություն 1,5 ամսում
Գրանցման վերջնաժամկետը՝ 10.09.2018
ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ՝
ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Պրոֆեսիոնալ լուսանկարիչ 17 տարվա աշխատանքային փորձով
Երաշխավորում ենք՝
-Հիմքային գիտելիքների տրամադրում և ուսուցում 12 դասաժամերի ընթացքում,
-Ամբողջ գումարի հետ վերադարձ՝ դասընթացը Ձեզ համար արդյունավետ չլինելու դեպքում:
Դասընթացը ներառում է՝
Տեսական և գործնական պարապմունքներ, որոնք ապահովում են սկսնակ լուսանկարչի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորումը:
4 պատճառ՝ ինչու մասնակցել դասընթացին՝
1. Դասավանդում է ոլորտի լավագույն մասնագետներից մեկը
2. Տեսական և գործնական պարապմունքներ
3. Դասերն անց են կացվում երեկոյան ժամերին
4. Պրակտիկայի ձեռքբերում դասընթացի շրջանակներում
Դասընթացի արդյունքում՝
Սկսնակ և սիրողական լուսանկարիչները կտիրապետեն իրենց լուսանկարչական սարքի ողջ հնարավորություններին, կսովորեն լուսանկարչական արվեստի հմտությունները և կտիրապետեն բոլոր նրբություններին՝ լուսանկարչական սարքի բաղկացուցիչ մասեր, կոմպոզիցիա, լույս և այլն:
Դասավանդվող թեմաները՝
1) Թվային հայելային ֆոտոխցիկ`
-Ինչով է թվային հայելային ֆոտոխցիկը տարբերվում մյուս տեսախցիկներից: Ինչպես են աշխատում մատրիցան և ժապավենը
-Դիաֆրագմա և դիաֆրագմայի նշանակությունը, փականակ և պահաժամ, մատրիցա և զգայունություն, լուսազգայունություն (ISO) և աղմուկ
-Լուսանկարչության բոլոր չափանիշների փոխազդեցությունը:
2) Դիաֆրագմա և սրության խորություն`
-Սրության խորությունը և ինչպես այն կառավարել: Ի՞նչ է իրենից ներկայացնում հիպերֆոկալ հեռավորությունը և ինչպես այն օգտագործել: Սրության խորություն նախադիտման կիրառումը:
3) Պահաժամ և շարժ`
-Ինչպե՞ս լուսանկարել շարժվող առարկան կամ, ընդհակառակը, ստիպել, որ այն մի պահ անշարժանա:
4) Էքսպոզիցիայի չափում (Замер экспозиции)`
-Ե՞րբ չարժե վստահել էքսպոնոմետրի ցուցանիշներին: Հիստոգրամ և դինամիկ դիապազոն: Էքսպոզիցիայի փոխհատուցում և դրա տարբեր պահաժամերը:
5) Սպիտակ գույնի բալանսը և ֆայլերի ձևաչափերը
6) Ֆոկուսավորում և նկարահանում`
-Ֆոկուսավորման ռեժիմները. Ավտո և մեխանիկական ֆոկուս: Նկարահանման ռեժիմ: Լուսանկարչական ապարատի ռեժիմները: Էքսպովիլկա և HDR:
7) Օպտիկա և մատրիցայի ձևաչափերը`
-Առարկաների ֆոկուսային հեռավորոության հասկացությունը: Կադրի ձևաչափի և ֆոկուսային հեռավորության կապը: Կռոպ-ֆակտորի հասկացությունը: Ֆիլտրերն ու նրանց ֆունկցիաները:
8) Կոմպոզիցիայի հիմունքներ`
-Հեռանկարները կադրում, խորությունը: Համաչափություն և անհամաչափություն: Շարժում: Կադրի ստատիկ և դինամիկ դասավորությունը, անկյունագծերը: Ռիթմ: Պատկերի ընկալումը դիտորդի կողմից: Կոմպոզիցիա: Կոմպոզիցիայի կանոնները, ճիշտ լուսանկարի հասկացությունը, կանոնների խախտում: Լուսանկարում ոսկե հատումը, գծերը և ձևերը: Հեռանկարները լուսանկարում, համաչափություն և անհամաչափություն, կոմպոզիցիայի հավասարակշռություն: Գծերի միջոցով տրամադրության ստեղծումը: Սեփական և ուրիշների լուսանկարների գնահատումը:
9) Լույս`
-Լույսի հիմնական դերը լուսանկարչության մեջ: Լույսի հետ աշխատանքի հիմքը
-Ստուդիայի լույսը: Իմպուլսային լույս և կայուն, յուրահատկություններ, տարբերություններ: Ստուդիայի լուսաբռնկիչներ, նրանց կառուցվածքը
-Լույսի հոսքը ձևավորող լուսաբռնկիչների ծայրակալներ: Նրանց արդյունավետ գործունեությունն ու օգտագործումը
-Աշխատանք լույսի մշտական աղբյուրի հետ: Բազային պրակտիկ վարժություն՝ մոդել-լույս: Լուսաստվերային նկարների ստեղծում, նրանց փոփոխությունը լույսի աղբյուրի տեղափոխման միջոցով
-Լուսաձևավորող ծայրակալի միջոցով լույսի բնույթի փոփոխությունը: Ռեֆլեկտորի, սոֆթ-բոքսի, դիմանկարչական ափսեների (портретные тарелки), տուբուսայի (тубуса), շտորոկի (шторок) պրակտիկ կիրառումը:
10) Եզրափակիչ`
-Լուսանկարների ընտրություն և վիդեոնյութերի դիտում:
Ու՞մ համար է դասընթացը՝
-նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել հմտություններ լուսանկարչական ոլորում,
-նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել լուսանկարչական սարքի հետ աշխատանքի նրբություններին,
-նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել լուսանկարչական արվեստը,
-և նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ նոր մասնագիտություն կարճ ժամանակահատվածում:
Լրացուցիչ տեղեկություններ՝
-Դասընթացին զուգահեռ մասնակիցները կստանան դասավանդվող առարկաների և լրացուցիչ նյութերի էլեկտրոնային տարբերակները
-Դասընթացը ավարտողները կստանան մասնակցության վկայական
-Լսարանները հարմարավետ են՝ ապահովված անհրաժեշտ գույքով:
FAQ
Պարտադի՞ր է ունենալ լուսանկարչական ապարատ
Այո, պարտադիր է:
Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անց են կացվում երեկոյան ժամերին և տևում են 1-1,5 ժամ:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմեք ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ կոճակին, լրացրեք և ուղարկեք հայտը կամ գրանցվեք անվճար դասին՝ սեղմելով ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ:
ԱՆԱՀԻՏ ՊԱՊԻԿՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ
ՀԱՍՄԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԼԻԱՆԱ ԹՈՒՐՅԱՆ
ԼԻԼԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՆԱԻՐԱ ՍԱՅԻԼՅԱՆ
ՍՈՆԱ ԱՎԵՏՅԱՆ
ԱՆՆԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՄԱԼՅԱ ՉԱՆԴԻՐՅԱՆ
ՍՏԵԼԼԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՄԱՐԻԱՄ ԱՐՇԱԿՅԱՆ
ՄԱՆԵ ԵԳԱՆՅԱՆ
ԼՈՒԻԶԱ ՖԱԼԵ
ԳՈՌ ՄԿՐՏՉՅԱՆ