ԵՐԵՐՈՒՅՔ

  • 66db07da94979_երերույք.png
  • 66fd30f8269ac-ooo.png
  • 66fd30e75c745-ppp.png
location

Մարզ

Շիրակ

location

Հեռավորությունը Երևանից

0 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Երերույքի տաճարը, եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական կառույց է, որը տեղակայված է Շիրակի մարզում, Անիպեմզա գյուղի մոտ: Կառուցվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում։ Պահպանվել է կիսավեր վիճակում: Իր տեսակի մեջ եզակի է Հայաստանի հնագույն եկեղեցիների շարքում։ Տաճարի կողքին պեղվել է 200 մ երկարությամբ անտիկ ջրամբարի պատնեշը` հին հայերի ինժիներական մտքի ապշեցուցիչ օրինակ: Ամենահին հունական արձանագրությունը հարավային պատին է՝ այն վերագրվում է 8-րդ դարին:

Հետաքրքիր

Փաստեր՝ ԵՐԵՐՈՒՅՔ

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Երերույքի տաճարի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների թաղումներ։ Նորածինների գերեզմանների մեծ քանակը ենթադրել է տալիս, որ այն կապված է հավանաբար ինչ–որ աղետի հետ։ Ըստ որոշ հետազոտողների, Երերույքի տաճարը նվիրված է եղել սուրբ Հովհաննես Մկրտչին, որը շատ սիրված է եղել Հայաստանում։ Լինելով Հիսուսի մկրտիչը՝ գուցե մարդկանց պատկերացման մեջ թույլ է տվել այստեղ թաղել նորածին երեխաներին, ովքեր դեռ մկրտված չեն եղել։ Ամենայն հավանականությամբ՝ այս թաղումները կատարվել են 5-6-րդ դարերում։
fun-fact 2
Ողջ տարածքով մեկ սփռված քանդակազարդ քարերը վկայում են նրա մասին, որ այստեղ ծավալված գործունեությունը հիմնականում վաղ քրիստոնեական շրջանում է եղել: Այսինքն միջնադարյան և ուշ միջնադարյան հետքեր շատ քիչ կան:
fun-fact 3
Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է: Երերույքը Հայաստանի ամենաարժեքավոր կառույցներից մեկն է: Մասնագետների գնահատմամբ՝ այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է:
location

Եղանակ - Շիրակ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Երերույք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ ԵՐԵՐՈՒՅՔ

66fb8570c073b-tal.png

ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ

35 Կմ

66e949486eee1_tun8.png

ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ԹԱՆԳԱՐԱՆ

46 Կմ

66d7187069b16_Դաշտադեմի ամրոց.png

ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՄՐՈՑ

46 Կմ

66ea85c03134e_bnu.png

ՁԻԹՈՂՑՈՆՑ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

47 Կմ

ԵՐԵՐՈՒՅՔ -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ