Թռչկանի Ջրվեժ

  • 66f945cd8aa6f-trchkan.png
  • 66f9461d068ef-trchkannn.png
  • 66f945e9df28b-trchkann.png
location

Մարզ

Շիրակ

location

Հեռավորությունը Երևանից

171.2 Կմ

location

Տեսակ

Ջրվեժ

Հայաստանում կան շատ գեղեցիկ ջրվեժներ, որոնցից ամենահզորը Թռչկանի ջրվեժն է Չիչխան գետի վրա: Շրջապատված գեղատեսիլ բնությամբ՝ ջրվեժը երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է և տեղացիների համար նախընտրելի հանգստի վայր: Հետաքրքրական է ջրվեժի անվան ծագումը: Անվան հիմքում ընկած է «թռչել» բառի արմատը: Այստեղ հնարավոր է տեսնել անսովոր մի երևույթ` մեծ թվով ձկներ դուրս են ցատկում ջրից՝ անմիջապես ջրվեժի վերևում, և թվում է, թե ձկները «թռչում են»։ Սակայն այս երևույթը շատ պարզ և հասկանալի բացատրություն ունի․ գետի բնակիչ՝ կարմրախայտ ձուկը, ձկնկիթ դնելու ժամանակ սովորաբար լողում է գետի հոսանքին հակառակ, և ստեղծվում է տպավորություն որ այն դուրս է թռչում ջրից։ Տեղացիները ջրվեժը նաև անվանում են Չռան:

Հետաքրքիր

Փաստեր՝ Թռչկանի Ջրվեժ

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Թռչկանի ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։
fun-fact 2
Գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, այստեղ է եղել 1988 թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։
fun-fact 3
2011թ. հայոց բնապահպանական շարժման տարեգրության մեջ նշանավորվեց որպես Թռչկանի տարի: «Ռոբշին» ՍՊԸ-ն, Թռչկանի ջրվեժի տարածքում՝ Չիչկան գետի հունի վրա հիդրոէլեկտրակայան էր ուզում կառուցել։ Բնապահպանները պնդում էին, որ ՀԷԿ-ի կառուցման արդյունքում գետի հունը կփոխվի և զգալի վնաս կհասցվի ջրվեժին ու տարածքի կենսաբազմազանությանը։ Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 6-ն ընկած հատվածում մի խումբ բնապահպաններ և հայրենի երկրի բնության ճակատագրով մտահոգ քաղաքացիներ պայքար մղեցին Թռչկան ջրվեժի տարածքում ՀԷԿ-ի կառուցման դեմ: Պայքարը տվեց իր ցանկալի արդյունքը․ այսօր Թռչկանին ոչ մի վտանգ չի սպառնում:
location

Եղանակ - Շիրակ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Թռչկանի ջրվեժ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Թռչկանի Ջրվեժ

66d9c2c5a6356_ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԱՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ.png

Ավետիք Իսահակյանի Տուն Թանգարան

51 Կմ

66d9cb8e11174_ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ2.png

Ասլամազյան Քույրեր Պատկերասերահ

51 Կմ

66e92c11a7cde_tun2.png

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀՈՒՇԱՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

51 Կմ

66e96189709e5_66.png

Հովհաննես Շիրազի Տուն-Թանգարան

51 Կմ

Թռչկանի Ջրվեժ -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ