Տավուշի Բերդ, Ցլիկ Ամրամի Ամրոց

  • 66e3fb929fbcf_fortress2 (1).png
  • 66ffadefc22b7-lvrn.png
  • 66ffadfa2c6a7-kav.png
location

Մարզ

Տավուշ

location

Հեռավորությունը Երևանից

173 Կմ

location

Տեսակ

Բերդ/ամրոց

Տավուշի բերդը, որը այլ կերպ անվանում են Ցլիկ Ամրամի ամրոց, միջնադարյան կառույց է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի ծայրամասում՝ Տավուշ գետի աջ ափին: Տավուշի բերդը առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից՝ որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի)։ Ամրոցի յուրահատուկներից մեկն այն էր, որ կառույցը ունեցել է իր ջրամատակարարումը։ Քանի որ 14-րդ դարից բերդը եղել է լքված, այժմ այն գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Հիմնադրման տարեթիվը հայտնի չէ։

Հետաքրքիր

Փաստեր՝ Տավուշի Բերդ, Ցլիկ Ամրամի Ամրոց

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Ըստ ավանդազրույցի՝ արաբ զավթիչների հարձակման ժամանակ Աշոտ II Երկաթը ամրացրեց իր զորքը անառիկ բերդում: Թշնամին պաշարեց բերդը, բայց բնակիչների հետ ոչինչ չկարողացավ անել: Մի անգամ մի տարեց կին գաղտնի դուրս եկավ բերդից՝ պաշարվածներին սնունդ բերելու համար: Արաբները բռնի ուժով պարզեցին նրանից, թե որտեղից է սկիզբ առնում աղբյուրը, որը ապահովում է ջրով պաշարվածներին և արգելափակեցին հոսքը: Սակայն, բերդում պաշարված Աշոտ Երկաթը չհանձնվեց: Մի մութ գիշերով նա հեռացավ բերդից՝ տեղափոխելով իր զորքը Սևանա լիճ:
fun-fact 2
Ամրոցը լքված է 14-րդ դարից և այսօր գտնվում է անմխիթար վիճակում: Ոչ ոք չի կարող մտնել, քանի որ կառույցի մուտքն ու ելքը անհայտ են:
fun-fact 3
Ըստ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմական վեպի՝ Աշոտ Երկաթը սիրահարված էր գեղեցիկ Ասպրամին ՝ Ցլիկ Ամրամի կնոջը, և դա էր իր Տավուշի մարզ այցելություւների պատճառներից մեկը: Տեղացիները ասում են, որ բերդի մոտ վերջերս կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է կմախք ազնվական կնոջ զարդերով: Ենթադրվում է, որ դա Ասպրամի մարմինն էր:
location

Եղանակ - Տավուշ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Տավուշի բերդ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Տավուշի Բերդ, Ցլիկ Ամրամի Ամրոց

66e958d26b5f1_kaput.png

Կապտավանք

17 Կմ

66fa5994b2500-opel.png

Նոր Վարագավանք

26 Կմ

66e945045ee61_anteke.png

ԽՈՐԱՆԱՇԱՏԻ ՎԱՆՔ

34 Կմ

66fa9e5e2f356-arvexa.png

Սրվեղի Վանք

46 Կմ

Տավուշի Բերդ, Ցլիկ Ամրամի Ամրոց -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ