Հայաստանի տեսարժան վայրերը Սյունիք

Տաթևի մեծ Անապատ

  • ՄարզՍյունիք
  • Հեռավորությունը Երևանից253.6 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Սյունիք

Վայրի մասին

Տաթեւի Մեծ Անապատը, կառուցվել է այն վայրում, որտեղ Որոտանն ու նրա Տաթեւ վտակը միախառնվում են։ Նոր անապատի հիմնադրումը տեղի է ունեցել 17-րդ դարի երկրորդ կեսին՝ 1658 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, որի հետեւանքով լիովին կործանվել էր հարեւան Հալիձորի Հարանց անապատը։ Մոտ երկու տարի անց՝ 1660-ականներին, նոր համալիրի կառուցումն առաջնորդել է Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ 4-րդ Ջուղայեցին։ Նախագծման ընթացքում ճարտարապետներն ակնհայտորեն առաջնորդվել են նախորդ անապատի կառուցվածքային օրինակով՝ պահպանելով համալիրյան հատակագծային տրամաբանությունը, սակայն նոր համալիրում շինությունները ավելի մեծ չափեր ունեն։ Տաթեւի Մեծ Անապատը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից՝ աշտարակներով ընդգծված ուղղանկյուն գլխավոր պարիսպներով տարածքից եւ դրան հարավից կից՝ սեղանաձեւ հատակագծով օժանդակ հատվածից։ Համալիրի ամենանշանավոր կառույցը՝ Սբ. Աստվածածին եկեղեցին, կառուցվել է 1663 թվականին եւ տեղադրված է անապատի հարավարեւմտյան մասում։ Եռանավ բազիլիկ տիպի այս եկեղեցին շինված է սրբատաշ բազալտից։ 1743 թվականին եկեղեցու արեւմտյան ճակատին կցվել է գավիթ-սրահ, որի կառուցումը նախաձեռնվել է մելիք Եգանի կողմից։ Հյուսիսային կողմում գավթին հարում է փոքրիկ գմբեթավոր մատուռ-դամբարան։ Համալիրի տարածքում նկատելի են նաեւ միաբանների կենցաղային կյանքի կազմակերպման վկայությունները։ Արեւմտյան եւ հյուսիսային պարիսպների երկարությամբ տեղադրված են եղել 64 խցեր, որոնց մի մասը կառուցված է երկու կամ երեք հարկերով՝ յուրաքանչյուրն առանձնացված դռան եւ պատուհանի միջոցով։ Անապատն ունեցել է ինքնաբավ տնտեսական համակարգ։ Տարածքում զարգացած են եղել այգեգործությունը, խաղողագործությունը, գինեգործությունը։

Հետաքրքիր

Փաստեր՝ Տաթևի մեծ Անապատ

  1. Տաթեւի Մեծ Անապատը եղել է ոչ միայն ճարտարապետական, այլեւ հոգեւոր, կրթական եւ մշակութային կենտրոն։ Ըստ Առաքել Դավրիժեցու վկայության՝ այստեղ շուրջ 700 միաբաններ են մշտապես ծառայություն կատարել։ Համալիրը դարեր շարունակ ունեցել է կրթական դերակատարություն․ այստեղ է կրթություն եւ դաստիարակություն ստացել ապագա Ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Խոտանանցին։

  2. Տաթեւի Մեծ Անապատի ազդեցությամբ Սյունիքի բազմաթիվ վանքերում եւ անապատներում ձեւավորվել են գրչության դպրոցներ, ստեղծվել են ձեռագիր մատյաններ, ամրացվել են հոգեւոր-մշակութային ավանդույթները։

Եղանակ՝ Սյունիք

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Տաթևի Մեծ Անապատ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Սյունիք

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Great Hermitage of Tatev, Tatev, Syunik Province, Armenia

Տուրեր

Տուրեր դեպի Տաթևի մեծ Անապատ

Սյունիք

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Տաթևի մեծ Անապատ

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Տաթևի մեծ Անապատ
1 / 3 · Տաթևի մեծ Անապատ