ՍՈՒՐԲ ՇՈՂԱԿԱԹ ԵԿԵՂԵՑԻ

  • 66e3fe1e0d42b_shoghakat2 (1).png
  • 66ffb307ea84a-dlvm.png
  • 66ffb31809190-govs.png
location

Մարզ

Արմավիր

location

Հեռավորությունը Երևանից

20.6 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Սուրբ Շողակաթ եկեղեցին Էջմիածնի ճարտարապետական ​​համալիրի կառւյցներից մեկն է: Այժմյան գմբեթավոր դահլիճի հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694 թ։ Հատակագծի ձևը և համաչափությունները բնորոշ են վաղ միջնադարի կառույցներին, ինչը ենթադրել է տալիս, որ Շողակաթ եկեղեցին կառուցվել է 6-7-րդ դդ․ ավելի վաղ շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։ Եկեղեցին ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

Հետաքրքիր

Փաստեր՝ ՍՈՒՐԲ ՇՈՂԱԿԱԹ ԵԿԵՂԵՑԻ

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Միջնադարյան Շողակաթ եկեղեցին գտնվում է Վաղարշապատ քաղաքում՝ արքունի հնձանների տեղում․ ըստ ավանդության, Հռիփսիմյաց կույսերից սուրբ Մարիանեի նահատակության վայրում է կառուցվել սրբավայրը։
fun-fact 2
Երբ Գայանյանց կույսերը հասնում են Հայոց մայրաքաղաք Վաղարշապատ, բնակվում են նրա հյուսիս-արևելյան կողմում գտնվող այգիների հնձանում։ Երբ փախստական կույսերը հայտնաբերվում են, հայոց թագավորը արքունիքից սպասավորներ է ուղարկում կույսերի կացարանը՝ իր մոտ բերելու Հռիփսիմեին, սակայն կույսերը դիմադրում են։ Թագավորն, իմանալով վերջիններիս դիմադրության մասին, հրամայում է այս անգամ արդեն բռնությամբ իր մոտ բերել Հռիփսիմեին, ինչն էլ նրա սպասավորներն ի կատար են ածում՝ Հռիփսիմեին մինչև արքունիք քարշ տալով և նահատակում են նրան։ Նույն օրը և նույն տեղում դահիճները սրամահ են անում կույսերից ևս 32 հոգու, ովքեր եկել էին թաղելու սուրբ Հռիփսիմեի մարմինը։ Քրիստոնեության ընդունումից հետո կույսերի նահատակության վայրում կառուցվում է երեք մատուռ. առաջինը՝ Սուրբ Հռիփսիմեի գերեզմանի վրա, երկրորդը՝ Սուրբ Գայանեի, և երրորդը՝ հնձանում՝ այն կույսի գերեզմանի վրա, ով հիվանդության պատճառով չկարողանալով միանալ Հռիփսիմեի մարմինը թաղելու համար գնացած քույրերին, մնում է հնձանում և այնտեղ էլ նահատակվում։
fun-fact 3
Ագաթանգեղոսը՝ Հռիփսիմյան կույսերի պատմությունը մեզ հասցրած պատմիչը, այս կույսի անունը չի հիշատակում, սակայն հետագայի ավանդությունը նրան Մարիանե անունն է տալիս։ Այս հնձանում էր, երբ երկնքից «կաթեցին» Տիրոջ լույսի շողերը։ Այս իսկ պատճառով Սուրբ Մարիանեի մատուռը Սուրբ Շողակաթ անունն է կրում։
location

Եղանակ - Արմավիր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սուրբ Շողակաթ եկեղեցի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ ՍՈՒՐԲ ՇՈՂԱԿԱԹ ԵԿԵՂԵՑԻ

66eaba08a1127_ara ler3.png

ԱՐԱ ԼԵՌ

2 Կմ

66f92004c7d06-maa.png

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

3 Կմ

66893017324c2_գայ2.png

Սուրբ Գայանե Եկեղեցի

3 Կմ

668bcefcde980_Հռիփ2.png

ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ

3 Կմ

ՍՈՒՐԲ ՇՈՂԱԿԱԹ ԵԿԵՂԵՑԻ -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ